Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Պատանեկան բաց առաջնություն՝ ի հիշատակ Արցախյան մարտերում զոհված հերոսների 04.04.2022
Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց պատանեկան բաց առաջնություն՝ նվիրված Արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին։ Արցախյան մարտերին մասնակցել են աթլետիկայի դպրոցի սաներից շատերը, նրանցից 3-ը զոհվել են։ Առաջնությանը ներկա էին նաև զոհված մարզիկների հարազատները։ Մրցույթի նպատակն էր նաև ի հայտ բերել մարզադպրոցի լավագույն սաներին՝ հավաքական թիմերում ընդգրկելու համար և նպաստել մարզիկների վարպետության աճին։

Սուբվենցիոն ծրագրով Պրիվոլնոյե բնակավայրում առաջին անգամ մանկապարտեզ կգործի 31.03.2022
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում վերակառուցվում է նախկին վարչական շենքը։ Աշխատանքների ավարտից հետո այն համայնքին կծառայի որպես մանկապարտեզ։ Ծրագիրը մեկնարկել է դեռևս նախորդ տարի, այն այժմ ավարտական փուլում է։ Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմել է 51 մլն 635 հազար դրամ:
Կհիմնանորոգվի Հ-70, Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27,5 կմ հատվածը 31.03.2022
ՀՀ Կառավարության մարտի 31-ի հերթական նիստում որոշում է ընդունվել ՀՀ ՏԿԵ նախարարությանը միջոցներ հատկացնել Հ-70, Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27,5 կմ հատվածի (Թումանյան համայնիքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան բնակավայրեր) հիմնանորոգման նպատակով։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2 մլրդ 720 մլն դրամ է(ծրագրի տևողությունը՝ 2021-2022թ․թ․)։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանում ձևավորված աշխատանքային խումբը մեկնարկել է այցելությունները մարզի համայնքներ՝ շահառուների շրջանում գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու նպատակով՝ շահառուների խմբերի ընդլայնման նպատակով։ Մարտի 29-ին աշխատանքային խումբը Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի գլխավորությամբ եղել է Ախթալա և Շնող խոշորացված համայնքներում՝ հանդիպումներ ունենալով համայնքների բնակավայրերի բնակիչների հետ։

Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է 29.03.2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մարտի 28-ին՝ կեսօրին մոտ, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ հատվածում՝ Բազում գյուղի տարածքում, տեղի էր ունեցել ձնահյուս՝ փակելով նշված ճանապարհահատվածը մոտ 15 կմ երկարությամբ և մոտ 8 մ խորությամբ։ Ահազանգն ստանալուն պես՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ, դեպքի վայր էին ժամանել Լոռու մազպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի մասնագետներ, ովքեր օպերատիվ կերպով իրականացրել են ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործողություններ, և մինչը ուշ գիշեր հետևել աշխատանքների ընթացքին։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր «Մայ Ֆորեսթ Արմենիա» բնապահպանական հկ հիմնադիր Անտրէ Գումուշճեանին, կազմակերպության գործառնական ղեկավար Վահե Մարտիրոսյանին, ավագ գիտաշխատող Տարոն Ալեքսանյանին և հաղորդակցության պատասխանատու Սաթենիկ Ասիլյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը և բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Խառատյանը։ Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ հյուրերը ամփոփ կերպով ներկայացրեցին «Մայ Ֆորեսթ Արմենիայի» կողմից՝ հիմնադրման օրից ի վեր՝ 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։



