Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

140 մլն դրամ՝ Լոռու մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար 26.08.2021
ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացվել է 140 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար: Արդեն այս տարի հատկացված միջոցներով նախատեսվում է նորոգել դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ և այլն: Հատկացված միջոցներից 40 մլն-ը կտրամադրվի դպրոցներում մի շարք նորոգման աշխատանքներ իրականացնելու համար.Ամրակիցի միջնակարգ դպրոց, Լեջանի միջնակարգ դպրոց, Արջուտի միջնակարգ դպրոց,Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց, Վարդաբլուրի միջնակարգ դպրոց,Վահագնիի միջնակարգ դպրոց, Մղարթի հիմնական դպրոց:

Պետական աջակցությամբ մարզում շարունակում են կառուցվել «խելացի» անասնաշենքեր 24.08.2021
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Գուգարք և Վանաձոր համայնքներում, որտեղ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կառուցվում են «խելացի» անասնաշենքեր: Առաջին կանգառը Գուգարք համայնքում էր: Այստեղ համայնքի բնակիչ Կարեն Քարհանյանը, օգտվելով «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրից, կառուցում է 50 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար նախատեսված անասնաշենք՝ 35 մլն դրամ ընդհանուր արժողությամբ. գումարի 70 տոկոսը փոխհատուցվելու է պետության միջոցներից:

Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում է գտնվում ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և նրա հետ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը, որը խորհրդանշում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, այս տարածքում 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում:

Կայացավ սեղանի թենիսի հուշամրցաշարը 23.08.2021
Օգոստոսի 21-22-ը Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվեց սեղանի թենիսի պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված ՀԽՍՀ և ՀՀ վաստակավոր մարզիչ Ռոբերտ Գևորգյանին: Մրցաշարին մասնակցում էին մինչև 17 տարեկան շուրջ 50 պատանի մարզիկներ (17 աղջիկ և 32 տղա)՝ Երևանից, Արցախից, Լոռու, Շիրակի մարզերից և հանրապետության տարբեր մարզադպրոցներից: Եզրափակիչ մրցաշարի ընթացքում պատանի թենիսիստներին ողջունելու և ոգևորելու էր եկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Հուշամրցաշարը կազմակերպել էր Լոռու մարզպետի օգնական, Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը:

Ախթալայում անցկացվեց խորովածի համահայկական 12-րդ փառատոնը 23.08.2021
Օգոստոսի 22-ին Ախթալայում արդեն 12-րդ անգամ անցկացվեց Խորովածի ամենամյա ավանդական փառատոնը: Վերջինս կազմակերպվել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ-ի նախաձեռնությամբ ու ջանքերով, Լոռու մարզպետարանի և Ախթալայի համայնքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետ տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր: Փառատոնը մեկնարկեց թատերականացված տեսարանով: Ալավերդու քաղաքային թատրոնի բեմադրությամբ ներկայացվեց Գուրգեն Առաջին Բագրատունու՝ որսից վերադարձի տեսարանը: Ներկայացման վերջում ընթերցվեց արքայի հրովարտակը և հայտարարվեց փառատոնի մեկնարկի մասին։ Այն ուղեկցվեց Ալավերդու պարի թատրոնի, Վանաձորի դհոլահարների խմբի և «Ադանա» փրոջեքթի կատարումներով:

Մարզպետ Արամ Խաչատրյանը պարգևատրեց թիվ 3 դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմին 20.08.2021
Վանաձորի թիվ 3 դպրոցի աղջիկների ֆուտբոլի մանկապատանեկան թիմը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից վերջերս կազմակերպած մարզային մրցաշարում գրավել է առաջին տեղը, պարգևատրվել ոսկե գավաթով Լոռու մարզում առաջատար լինելու և Երևանում անցկացված խաղում Եղեգնաձորի թիմին 2։1 հաշվով հաղթելու համար։ Այսօր մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց թիմի անդամներին, դպրոցի և ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչական կազմերին: Նա շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց մարզի հեղինակությունը բարձր պահելու համար: