Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առաջին դասարանցիներին բարի ուսումնառություն մաղթեցին մարզպետարանի պաշտոնյաները 01.09.2021
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության. մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության մասնագետները նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելեցին դպրոցներ: Նրանք ներկա գտնվեցին առաջին դասարանցիների նորամուտի միջոցառումներին, ողջունեցին և բարեմաղթանքներ հղեցին նրանց: -Սիրելի աշակերտնե՛ր, այսօր առանձնահատուկ և հիշարժան օր է ձեզ համար, շնորհավորում եմ ձեզ առաջին զանգի կապակցությամբ, առողջ լինեք, խաղաղության մեջ ապրեք, լավ սովորեք և ձեր գիտելիքներով շենացնեք մեր հայրենիքը: Ուսման մեջ և կյանքում թող հաջողություններն ուղեկցեն ձեզ, դեպի դպրոց ճանապարհը թող հարթ լինի: Շնորհավորում եմ,- իր խոսքում ասաց Գ. Ասրյանը:

60 մլն դրամ Վանաձորում բակերի և վերելակների վերանորոգման և նպատակով 01.09.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացված

ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացված 140 մլն դրամից 40 մլն-ը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ ուղղվելու է Ամրակիցի, Լեջանի, Արջուտի, Վարդաբլուրի, Վահագնիի միջնակարգ դպրոցներում, Վանաձորի թիվ 28, թիվ 2, թիվ 9, Մղարթի հիմնական դպրոցներում և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում» մի շարք նորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնայների ուղեկցությամբ այցելեց Վանաձորի թիվ 2, 9, 28 հիմնական դպրոցներ և թանգարան՝ ծանոթանալու այստեղ նախատեսվող շինաշխատանքներին: Մարզի ղեկավարը տնօրենների հետ շրջեց հաստատություններում, ծանոթացավ կրթօջախների շենքային պայմաններին, առկա խնդիրներին, ինչպես նաև իրականացված և նախատեսվող ծրագրերին:

Մարզի դիմորդներից բուհ են ընդունվել են 27.08.2021
Օգոստոսի 26-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունը, որի նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղերում քննարկել ոլորտի խնդիրները: Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժաներ:

Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է 27.08.2021
Լոռու մարզի տարբեր համայնքներում բնակվող, հաշմանդամ երեխաներ ունեցող

ԱՄՆ դեսպանատան կողմից՝ 27.08.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի ուղեկցությամբ Սանահին վանական համալիրում էր: Լոռու մարզպետը Սանահինում հանդիպեց ՀՀ-ում դեսպան Լին Մ. Թրեյսիին ԱՄՆ աջակցության ծրագրի շրջանակներում մարզում իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը: