Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորահակալագրեր հանձնեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի և հեծանվավազքի մրցաշարի մրցանակակիրներին, ովքեր Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաներն են: Կրոսավազքի մրցաշարի 18-35 տարեկանների պայքարում պատվավոր առաջին տեղը գրավելու համար շնորհակալագիր հանձնվեց Էլլադա Ալավերդյանին, երկրորդ և սիրողական հեծանվավազքի մրցաշարում մրցանակային երրորդ տեղը գրավելու համար՝ Լիլիթ Հարությունյանին, մրցաշարի փոքր տարիքային խմբում պատվավոր երկրորդ տեղը գրավելու համար՝ Էրիկ Սահակյանին, մեծահասակների պայքարում պատվավոր երկրորդ տեղը գրավելու համար՝ Սիրվարդ Բաղյանին: Վերջինս 58 տարեկան է և պատրաստվում է նաև մասնակցել մեծահասակների լողի մրցաշարին:

Հարգանքի տուրք՝ քաջերի հիշատակին 09.11.2021
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը վերջ դրվեց չարաբաստիկ պատերազմին: Հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության իրենց կյանքը զոհաբերեցին մեր քաջարի զավակները: Ձեր սխրանքն անգնահատելի է, հա՛յ զինվորներ: Ձեր հերոսությունների մասին պատմությունները, որոնք լեգենդների են նմանվում, առաջնորդելու են սերունդներին՝ նրանց մեջ վառ պահելով հայրենասիրության ոգին: Մեր քա՛ջ զինվորներ, մենք ձեզ պաշտպանվա՛ծ, ծաղկու՛ն ու զարգացո՛ղ հայրենիք ենք պարտք: Հավերժ փա՛ռք ձեզ:

Սպիտակի համայնքապետարանում ևս բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակ 08.11.2021
«Լավ տեղական կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Սպիտակ համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավարևելյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վարչության ղեկավար Սանտիագո Ալոնսո-Ռոդրիգեզը, ՇԶՀԳ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Վերներ Թութը, «Լավ տեղական կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության խորհրդատու Գայանե Նալբանդյանը,Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, հյուրեր:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ծրագրի ղեկավար Վարդան Բարսեղյանը, «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի ղեկավար Հասմիկ Քոչարյանը, ոլորտի մասնագետներ և փորձագետներ:

«Պատվաստումների օրը Վանաձորում» 08.11.2021
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նոյեմբերի 6-ին անցկացվեց «Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն էր խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Հոբելյանական ցերեկույթ 05.11.2021
Բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ և ՀԺՄ Լոռու մարզային բաժանմունքների նախագահ, «Լոռու մարզ» և «Երկունք» թերթերի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանի ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանների կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանում, որին ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մտավորականներ: