Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվեցին լավագույնները 21.06.2022
Այսօր Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Բուժաշխատողի օրվան: Մասնագիտական տոնի առթիվ մարզի գլխավոր կառույցում հյուրընկալվել էին մարզի առողջապահական հիմնարկների մի խումբ բուժաշխատողներ: Մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից գնահատանքի ջերմ խոսքերի արժանացան մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցները. - Ձեր անսահման նվիրումը մեր հանրությունը տեսավ հատկապես համաճարակի դեմ պայքարում, ապա նաև 44-օրյա դաժան պատերազմի օրերին, երբ սեփական կյանքի գնով բազմաթիվ նվիրյալ բժիշկներ փրկեցին մեր զինվորների կյանքը: Հավերժ փա՛ռք ու խոնարհու՛մ նրանց հիշատակին: Այսօր էլ դուք ամենօրյա պայքար եք մղում ռազմի դաշտում վիրավորում ստացած մեր զինվորների լիարժեք ապաքինման համար: Ինձ իրավունք եմ վերապահում բոլոր լոռեցիների անունից երախտագիտություն հայտնելու յուրաքանչյուրիդ և առանձնահատուկ կերպով արժևորելու մեր մարզի այն բուժաշխատողների նվիրումն, ովքեր ամենօրյա իրենց աշխատանքով օգնում են մեր քաղաքացիներին, փրկում կյանքեր: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ,-ասաց մ

Լոռու մարզում ամփոփվեցին մամոգրաֆիկ հետազոտությունների ազգային ծրագրի արդյունքները 17.06.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր ընդունեց ՀՀ առողջապահութան նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին, Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին: Հանդիպման նպատակն էր ներկայացնել Լոռու մարզում շուրջ մեկուկես տարի տևած մամոգրաֆիայի ազգային ծրագրի արդյունքները և խրախուսել այս գործում բարձր կատարողական ցուցանիշ ապահովող ԱԱՊ օղակի բուժհաստատություններին: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, վարչության պատասխանատու մասնագետներ, մարզային բուժհաստատությունների ղեկավարներ:
Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին ՀՀ առողջապահութան նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի, Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ներկայացուցիչները՝ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում բուժաշխատողների հավաստագրման գործընթացի, շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվության ներկայացման նպատակով: Խորհրդակցությունը վարում էր մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ներկա էին Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարները:

Լոռու մարզպետարանի և «Դիակոնիա» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր 14.06.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Դիակոնիա» հիմնադրամի տնօրեն Պարույր Ջամբազյանին, ծրագրերի բաժնի ղեկավար Հայկուհի Մելքոնյանին և կազմակերպության մարզային համակարգողներին: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Տարիներ շարունակ «Դիակոնիա» հիմնադրամը բազմաբնույթ բարեգործական ծրագրեր է իրականացնում Լոռու մարզում՝ նպաստելով բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ու բարեկեցության ապահովմանը:

Արյան դոնոր դարձան նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ 14.06.2022
Այսօր Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզի արյան փոխներարկման կայանում կազմակերպվել էր արյունատվության ակցիա, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, փոխմարզպետներ Հովհաննես Ավետիսյանը և Գոռ Ասրյանը, մարզպետարանի առողջապաhության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարներ, բուժաշխատողներ, կամավորներ:

Կարիտասը Լոռու մարզում համայնքային զարգացման նոր ծրագիր է մեկնարկում 13.06.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ» սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման ծրագրի ղեկավար Զառա Աղանյանին և ԲՀԿ-ի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր քննարկել կազմակերպության կողմից առաջիկայում նախատեսված սոցիալ-տնտեսական նշանակության նոր ծրագիրը, որը կիրականացվի Լոռու մարզի սահմանամերձ համայնքներից մեկում: Քննարկմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի համապատասխան վարչությունների ղեկավարներն ու ստորաբաժանումների ներկայացուցիչները:



