Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ծանոթացավ Վանաձոր համայնքի շենքերի վերելակների նորոգման ավարտական աշխատանքներին 26.01.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շրջայցով Վանաձոր քաղաքի այն թաղամասերում էր, որտեղ ՀՀ կառավարության որոշմամբ, Լոռու մարզպետարանին հատկացված մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի միջոցներով, իրականացվել են շենքերի վերելակների նորացման և նորոգման աշխատանքներ: Մարզի ղեկավարը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի, մարզպետարանի, համայնքապետարանի և շինաշխատանքները կատարող ընկերության պատասխանատու պաշտոնյաների հետ հետևեց աշխատանքներին և տեղում քննարկեց ընթացիկ խնդիրները:

Մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորագրով պարգևատրեց վաստակաշատ պարուսույց և մանկավարժ Լյովա Դերձյանին 24.01.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց և ծննդյան 70 ու աշխատանքային գործունեության 50-ամյա հոբելյանների առթիվ շնորհավորեց վաստակաշատ պարուսույց և մանկավարժ Լյովա Դերձյանին: -Դուք գնահատելի ավանդ ունեք պարարվեստի զարգացման, պահպանման և տարածման գործում: Ձեր երկարամյա աշխատանքն ուղղված է ազգային արժեքների պահպանմանը, մատաղ սերնդի մեջ գեղագիտական ճաշակի դաստիրակմանը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երկարակեցություն և նորանոր ձեռքբերումներ,- ասաց Ա. Խաչատրյանը:

ՀՀ կառավարության աջակցությամբ մարզկենտրոնում բարեկարգվել են մի շարք բակեր 24.01.2022
ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացված

Վանաձորի բնակչուհի Եվգին Աբրահամյանին այսօր ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հյուրընկալվել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ: Մեկ դարը բոլորած տատիկը ծնունդով մարցեցի է, ապրել, աշխատել ու ընտանիք է կազմել հայրենի գյուղում, մեծացրել 5 զավակ, ունի 9 թոռ, 15 ծոռ:

Աշխատանքային խորհրդակցություն 21.01.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետ Գոռ Ասրյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին առանցքային հարցեր մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի, գյուղատնտեսական ցուցանիշների, քաղաքաշինության, կրթության, սոցիալական, առողջապահական, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի և 2022թ. համար առաջիկայում ներկայացվելիք ծրագրային հայտերի, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված և այլն։ Մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է հետևողական լինել բոլոր ծրագրերի և գործընթացների հաջող ընթացքն ապահովելու հարցում, որպեսզի արդյունքներն ակնառու լինեն: