Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են առողջապահության ոլորտի առաջնահերթ հարցեր

Քննարկվել են առողջապահության ոլորտի առաջնահերթ հարցեր 28.09.2021

Լոռու մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը: Քննարկման հրատապ թեման բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների ընթացքին վերաբերող հարցերն էին: - Կորոնավիրուսի բռնկման հերթական ալիքը կանխելու համար անհրաժեշտ է արագ տեմպերով իրականացնել ոչ միայն բնակչության, այլև բուժանձնակազմերի պատվաստման գործընթացը,- իր խոսքում ընդգծեց փոխմարզպետը: Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռ. Պողոսյանը նշեց, որ 2021թ.-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ մարզում պատվաստվել է 27.436 մարդ կամ բնակչության 11%-ը, որից առաջին դեղաչափ են ստացել 19.677, երկրորդ դեղաչափ՝ 7759 մարդ: COVID-19-ի դեմ մարզում այժմ հասանելի են Աստրազենեկա, Սպուտնիկ V և Սինոֆարմ պատվաստանյութերը:

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում 28.09.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն փոխմարզպետ Գոռ Ասրյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ մարզի ղեկավարը ներկայացրեց քաղաքացիական ծառայության թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված և համապատասխան պաշտոններում նշանակված աշխատակիցներին՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն. մասնավորապես մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Հեղինե Հալիվորյանը (http://lori.mtad.am/structure/bio/936/), Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ է նշանակվել Իրինա Մարտիրոսյանը (http://lori.mtad.am/structure/bio/924/), Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ՝ Մերի Դալլաքյանը:

Տղե՛րք, մենք ձեզ խոստանում ենք հզո՛ր Հայաստան

Տղե՛րք, մենք ձեզ խոստանում ենք հզո՛ր Հայաստան 27.09.2021

Արդեն մեկ տարի է անցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, նաև այլ ուժերի մասնակցությամբ Արցախի ու հայ ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա դաժան պատերազմից: Արդեն մեկ տարի է, ինչ մեր հերոս տղաները մեզ հետ չեն: Ուզում եմ գլուխ խոնարհել մեր հերոսների հիշատակի առջև, գլուխ խոնարհել նրանց ընտանիքների առջև ու կրկին խոստանալ. մեր քաջերի հիշատակը միշտ վառ ենք պահելու մեր սրտերում ու հոգիներում, նրանց անհավատալի սխրանքների մասին սերունդներին շատ ենք պատմելու: Այդ հերոսություններն են մեզ այսօր ապրեցնում ու հավատ ներշնչում, որ մենք վճռականորեն հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն, ուղղելու ենք մեր մեջքն ու հաղթականորեն տրամադրված՝ նայելու ենք մեր երկրի պայծառ ապագային:

Խաչելությանը հաջորդում է Հարությունը

Խաչելությանը հաջորդում է Հարությունը 27.09.2021

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նախագահությամբ՝ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Սուրբ պատարագին և հոգեհանգստի արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների, զինվորականության ներկայացուցիչներ, վանաձորցիներ: Պատարագից հետո ներկաներն այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոն. ծաղիկներ խոնարհվեցին հերոսների շիրիմներին:

Լեկկոն պատմում է Հայաստանի մասին, բարեկամությունը շարունակվում է.          Իտալիայի Լոմբարդիայի մարզում մեկնարկել են հայկական օրերը

Լեկկոն պատմում է Հայաստանի մասին, բարեկամությունը շարունակվում է. Իտալիայի Լոմբարդիայի մարզում մեկնարկել են հայկական օրերը 25.09.2021

Սեպտեմբերի 24-ին Իտալիայի Լոմբարդիայի մարզի Լեկկո քաղաքում մեկնարկել են Հայկական օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: Այն կրում է «Լեկկոն պատմում է Հայաստանի մասին, բարեկամությունը շարունակվում է» խորագիրը: Միջոցառումները կշարունակվեն չորս օր: Միջոցառումների շարքը մեկնարկել է կոնֆերանսով, որին առցանց եղանակով մասնակցել է նաև Լոռու մարզպետարանը: Մինչ հիմնական զեկույցի մեկնարկը, ներկայացվեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի տեսաուղերձը.

Դասասենյակներն անվանակոչվեցին ի հիշատակ զոհված զինծառայողների

Դասասենյակներն անվանակոչվեցին ի հիշատակ զոհված զինծառայողների 25.09.2021

ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել Վահե Մելիքսեթյանի անվան Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը: Միջոցառումն անցկացվեց դպրոցի բակում օրեր առաջ կառուցված փոքրիկ պուրակ-ջրվեժի մոտ, որի հիմնումը կրթօջախի անձնակազմի մտահղացումն է՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված՝ դպրոցի նախկին 7 սաների: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, հերոսների հարազատները, մարտական ընկերներն ու դասընկերները: Աշակերտները համառոտ ներկայացրեցին անկախության ձեռքբերման պատմական ուղին, հանդես եկան պարերի և երգերի կատարումներով և խոստացան ամուր պահել հայրենիքի սահմանները: «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի, բարերարների, դպրոցի սաների, ծնողների և ուսուցիչների օգնությամբ ստեղծված պուրակ-ջրվեժի հետ մեկտեղ վերանորոգվել են դպրոցի 6 դասարաններ, որոնք նույն օրը անվանակոչվեցին Արցախյան վերջին պատերազմում անմահացած աշակերտների անուններով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38