Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական աջակցության ծրագիրն էապես նպաստել է մարզի աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը Մարզում մեկնարկել են «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ. պետական աջակցության

Պետական աջակցության ծրագիրն էապես նպաստել է մարզի աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը Մարզում մեկնարկել են «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ. պետական աջակցության 30.03.2023

Մարտի 28-ին և 29-ին աշխատանքային խումբն ընտրանքային մոնիթորինգ է իրականացրել Փամբակ և Թումանյան համայնքների աշնանացան ցորենի ցանքատարածություններում: Ծրագրի շրջանակներում Փամբակ համայնքում կատարվել է 198 հա ցանք, որը նախորդ տարվա համեմամատ ավելի է 96 հա-ով, փոխհատուցում կստանա 195 շահառու՝ ընդհանուր առմամբ 197.15 մլն դրամ:

Մարզի ղեկավարն աշխատանքային այցով Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքներում էր

Մարզի ղեկավարն աշխատանքային այցով Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքներում էր 29.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր աշխատանքային այցով Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքներում էր: Նրան ուղեկցում էին մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ: Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքները մեծամասամբ բնակեցված են մոլոկաններով: Շրջայցի ընթացքում Ա. Խաչատրյանը ծանոթացավ համայնքներում իրականացված ծրագրերին, նախատեսվող աշխատանքներին և ընթացիկ խնդիրներին:

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 29.03.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն: Ա. Խաչատրյանին դիմել են 15 քաղաքացիներ՝ մարզի տարբեր բնակավայրերից, բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, աշխատանքի տեղավորման հարցերով: Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Մեծարվեցին թատրոնի և գրականության նվիրյալները

Մեծարվեցին թատրոնի և գրականության նվիրյալները 27.03.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր թատրոնի և գրականության մի խումբ նվիրյալների՝ Թատրոնի միջազգային և օրեր առաջ նշված՝ Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ նրանց շնորհավորելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարը շնորհավորեց սիրելի բանաստեղծներին, մարզի թատրոնների սիրված արտիստներին և աշխատակիցներին՝ չափազանց բարձր գնահատելով նրանց մեծագույն ներդրումը մարզի մշակույթը Հայաստանում և նրա սահմաններից դուրս ներկայացնելու և հանրահռչակելու համար: - Ուրախ եմ, որ այս հանդիպմանը գրականության և թատրոնի ներկայացուցիչներդ միաժամանակ եք ներկա, որովհետև արվեստի այս երկու ճյուղերը առանձնակի սերտությամբ են իրար կապված:

Մարտի 23-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակի 100-րդ տարելիցը

Մարտի 23-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակի 100-րդ տարելիցը 24.03.2023

Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը մասնակցել են Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպվել էր Դսեղի՝ բանաստեղծի անվան տուն-թանգարանի բակում, որտեղ և ամփոփված է Մեծն Լոռեցու սիրտը:

Հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի թիվ 24 միջանակարգ դպրոցի մարզադահլիճը

Հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի թիվ 24 միջանակարգ դպրոցի մարզադահլիճը 24.03.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնակցել է Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի հիմնանորոգված դահլիճի բացման արարողությանը, շնորհավորել դպրոցի կոլեկտիվին ու աշակերտներին կարևոր և սպասված իրադարձության կապակցությամբ: Մարզի ղեկավարին ուղեկցել են Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 17:35:20