Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

20.04.2023

Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի առաջին նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը ձևավորվել է այս տարի՝ Լոռու մարզպետի համապատասխան որոշմամբ (http://lori.mtad.am/files/docs/64383.pdf) ։
Կանոնակարգի համաձայն՝ խորհրդում ընդգրկված են մարզի յուրաքանչյուր համայնքից երկուական ներկայացուցիչներ՝ հասարակական ոլորտը ներկայացնող(18-30 տարեկան ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներ) և համայնքապետարաններից։
Խորհրդի նպատակը Լոռու մարզի համայնքներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելն է, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը աջակցելը։
Մարզի ղեկավարը կարևորեց խորհրդի գործունեությունը, երիտասարդների ակտիվությունը՝ նշելով, որ միասնական ուժերով հնարավոր կլինի լուծել մարզում առկա բազում խնդիրներ։
-Մենք պետք է գործենք մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար սկզբունքով՝ մեր առջև դրված խնդիրների լուծման նպատակով։ Այս ճանապարհին խիստ կարևոր է համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգում ընդգրկված պաշտոնյաների և մասնավոր հատվածի ու հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև։ Ես վստահ եմ, որ մեր մարզի երիտասարդությունն ունի մեծ պոտենցիալ՝ ակտիվորեն ներգրավվելու մարզի զարգացման գործընթացում։
Նախ՝ ներկայացվեց երիտասարդական խորհրդի կազմը։ Ընդհանուր առմամբ ընդգրկված է 30 անձ, սակայն խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կձևավորվեն նաև համայնքային խմբեր, որոնցում ևս ներգրավված կլինեն 18-30 տարեկան երիտասարդներ։
Նիստի ընթացքում որոշում կայացվեց խորհրդի նախագահի տեղակալ նշանակել Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանին։ Միաձայն քվեարկությամբ խորհրդի քարտուղար ընտրվեց Մանե Միրզախանյանը(Փամբակ):
Երիտասարդները հանդես եկան մի շարք առաջարկություններով՝ նախնական շրջանում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ: Որոշվեց մեկ ամսվա ընթացքում խորհրդի կազմում ստեղծել ոլորտային հանձնաժողովներ, իսկ համայնքներում՝ տարածքային երիտասարդական խմբեր։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24