Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ

19.04.2023

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ, GIZ ITTD աջակցությամբ և Lori DMO-ի հետ համագործակցությամբ իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները։
Փաստաթուղթը մշակվում է մասնակցային եղանակով, ամբողջ գործընթացը վարում են զբոսաշրջության ոլորտի միջազգային փորձագետ Մաթիաս Բեյերը և հայաստանյան փորձագետ Մարգարետ Բաբուրյանը։ Հանրային, պետական ու մասնավոր հատվածի դերակատարները միասին աշխատում են զբոսաշրջության ոլորտում տեսլականի սահմանման, գործողությունների պլանի մշակման ուղղությամբ, որի արդյունքում խմբային և ընդհանուր քննարկումների միջոցով մասնակիցները վեր են հանում մարզում առկա խնդիրներն ու վտանգները, կարևորում Լոռու մարզի առավելությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24