Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց հանրակրթական դպրոցների 1-3 դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը

19.04.2023

Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվեց հանրակրթական դպրոցների 1-3 դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը, որին մասնակցեցին համայնքային փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված դպրոցների հավաքական թիմերը:
Լարված և դիտարժան պայքարի արդյունքում 3-րդ տեղ գրավեց Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Ալավերդու թիվ 4 հիմնական դպրոցի թիմը, հաղթող ճանաչվեց և մարզը հանրապետական փուլում կներկայացնի Տաշիր համայնքի Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը:
Մրցանակները հանձնեց մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը: Նա բոլոր մասնակիցներին ողջունեց և շնորհավորեց նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից՝ մաղթելով մարզական նորանոր հաղթանականեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24