Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային այց Լոռի Բերդ խոշորացված համայնք 05.04.2023
Լոռի Բերդ խոշորացված համայնքում 2022թ. նախատեսված է եղել իրականացնել տասը ծրագիր՝ ավելի քան 308 մլն դրամ պայմանագրային արժեքով: Ընդ որում, ծրագրերն ընդգրկել են գրեթե բոլոր բնակավայրերը: 2023թ.-ին դեռևս կշարունակվեն ծրագրերից երկուսը՝ Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգումը և մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը: Մարզի ղեկավարը մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի և Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի, այլ պատասխանատու պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շինհրապարակներում էր: Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի հիմնանորոգումը փուլերով իրականացվել է 2020թ-ից սկսած և այս տարի ամբողջությամբ ավարտին կհասցվի: Այն կծառայի՝ որպես վարչական ղեկավարի նստավայր, հանդիսությունների սրահ և խոհանոց, մարզադահլիճ, որը կարող է ծառայել նաև տարաբնույթ միջոցառումների համար:
Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում երկրորդ անգամ անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը։ Տարբեր տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Լոռու մարզպետը շնորհակալագրով է պարգևատրել միջազգային փառատոնից վերադարձած թատերախմբին 03.04.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի Բրյանցևի անվան միջազգային փառատոնից հաջողություններով վերադարձած թատերախմբին` Վանաձորի թատերական ստուդիայի անձնակազմին: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: Արամ Խաչատրյանը, շնորհավորելով ստուդիայի սաներին միջազգային փառատոնին մասնակցելու և ունեցած հաջողությունների համար, կարևորել է նման միջոցառումների դերը, որոնց շնորհիվ խրախուսվում է երիտասարդ կատարողների տաղանդը և հարստացվում նրանց փորձառությունը:
Հանդիպում-քննարկում՝ արտահանման ծավալների ավելացման նպատակով 03.04.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արտակ Միրզոյանին, վերլուծությունների բաժնի ղեկավար Գրիգոր Գասպարյանին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովին, Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի տնօրեն Կարեն Ավագյանին և Ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԳԵԼԻ ԴԻՄՈՐԴՆԵՐ ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի թիվ 352-Ա որոշման (հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175530) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091101.01.7) սահմանված է 28 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է երեքական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2023-2024թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս պետք է պարտադիր նշեն «Նպատակային ուսուցում» կոճակը:

Լոռու մարզի և ՌԴ Սամարայի շրջանի միջև համագործակցության շրջանակներում անցկացվեց առցանց քննարկում 30.03.2023
Լոռու մարզի և Սամարայի շրջանի միջև համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ հերթական առցանց հանդիպումը, որին մասնակցում էին Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Լոռու մարզը ներկայացնում էր մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սամարայի շրջանը՝ Սամարայի մարզի ղեկավարի տեղակալ Նատալի Կատինան:



