Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակ՝ ապրիլի 29-ին

21.04.2023

Ապրիլի 29-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն: Ներկա էին Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների պատասխանատուներ:
Հ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ մարզի տարածքում
կառանձնացվեն տեղամասեր, որտեղ աշխատանքներ կիրականացնեն Լոռու մարզպետարանը, համայնքապետարանները, կրթական ու առողջապահական բոլոր հիմնարկները, պետական և համայնքային նշանակության կառույցներն ու կազմակերպությունները:
-Հատկապես լուրջ ուշադրություն պետք է դարձվի զբոսաշրջային վայրերին, պատմամշակութային հուշարձանների, ճանապարհամերձ տարածքներին,-
ասաց Հ. Ավետիսյանը:
Համայնքների ներկայացուցիչները զեկուցեցին, որ համալրված
կլինեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, պարագաներով, համայնքները կբաժանվեն տարածքների, կնշանակվեն պատասխանատուներ: Մարզպետարանի կրթության և առողջապահության ոլորտի պատասխանատուները ևս վստահեցրին, որ համապատասխանաբար կրթական և առողջապահական հիմնարկները պատրաստ կլինեն ակտիվորեն մասնակցելու շաբաթօրյակին:
Մարզպետի տեղակալը ընդգծեց հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության ներկայացուցիչների, քաղաքացիական ակտիվ խմբերի, կամավորների մասնակցության կարևորությունը շաբաթօրյակին:
-Շատ կարևոր է, որ մենք մեր վարքագծով օրինակ ծառայենք այն մարդկանց համար, ովքեր, առանց վարանելու, աղբը ներտում են փողոցում, գետը, հանգստի գոտիներում: Անհրաժեշտ է նաև գործուն քայլեր ձեռնարկել հանրության գիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ինչու չէ նաև՝ կիրառել տուգանքի մեխանիզմը:
Մենք պարտավոր ենք մաքուր պահել մեր համայնքը, մարզը, երկիրը և,-ասաց փոխմարզպետը:
Նա նաև տեղեկացրեց, որ կամավորական խմբերը, տարբեր կազմակերպություններ շաբաթօրյակի արդյունքում աղբի տեղափոխման դժվարություններ ունենալու և այլ տեխնիկական հարցերի դեպքում կարող են դիմել համայնքների պատասխանատուներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24