Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

207 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

21.04.2023

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պետական բյուջեից 207 միլիոն դրամ հատկացնել Լոռու մարզում 2021, 2022, 2023 թ.թ.-ի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար:

Այդ ծրագրերն են.

·        Տաշիր համայնքի Սարչապետ բնակավայրի մշակույթի տան 597 քառ. մետր հատվածի վերանորոգում,

·        Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի կենտրոնական այգու 1920 քառ. մետր տարածքի վերանորոգում,

·        Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի «Հեքիաթ» մանկապարտեզի բարեկարգում՝ 1800 քառ. մետր ընդհանուր մակերեսով,

·        Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկում (Չարենցի փողոցի 640 գծամետր և Խամփերյանց փողոցի 230 գծամետր),

·        Թումանյան համայնքի Թումանյան-Աթան-Դսեղ-Քարինջ-Չկալով բնակավայրերի գիշերային լուսավորության ընդլայնում (ընդհանուր երկարությունը՝ 5880 գծամետր),

·        Թումանյան համայնքի մշակույթի տան տանիքին 15 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում,

·        Թումանյան համայնքի Թումանյան բնակավայրի 4-րդ փողոցի սալարկում տուֆ քարով՝ 220 գծամետր,

·        Ստեփանավան համայնքի Արմանիս և Կաթնաղբյուր բնակավայրերի մանկապարտեզների մասնաշենքերի հիմնանորոգում (ընդհանուր մակերեսը՝ 555 քառ. մետր),

·        Ալավերդի համայնքի Ճոճկան և Ախթալա բնակավայրերի ավտոկայանատեղիների կառուցում (ընդհանուր մակերեսը՝ 720 քառ. մետր),

·        Ալավերդի համայնքի Շամլուղ բնակավայրի 1-ին փողոցի 7-րդ և 7-րդ փողոցի 1-ին, Ալավերդի համայնքի Ախթալա բնակավայրի Աբովյան 19, Գնունի 1, Օրջոնոկիձե 1 բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24