Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը

25.04.2023

Օրերս Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվեց հանրակրթական դպրոցների 4-6 դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը, որին մասնակցեցին համայնքային փուլում 1-ին և 2-րդ տեղ գրաված դպրոցների հավաքական թիմերը:

          Անցկացված 5 մրցաձևերի արդյունքում 3-րդ տեղ գրավեց Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի թիմը, հաղթող ճանաչվեց և մարզը հանրապետական փուլում կներկայացնի Գուգարքի հիմնական դպրոցի հավաքական թիմը:

Մրցանակները հաղթանակած թիմներին հանձնեցին մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը և վարչության պատասխանատու պաշտոնյաները: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից, շնորհավորելով բոլոր մասնակիցներին և նրանց մարզիչներին, Ա. Գրիգորյանը մաղթեց վստահություն սեփական ուժերի հանդեպ և հաղթանակներով լեցուն նորանոր մրցաշարեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24