Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փետրվարի 27-ը ՀԿ-ների միջազգային օրն է Լոռու մարզային իշխանությունների և ՀԿ ներկայացուցիչների հանդիպում

Փետրվարի 27-ը ՀԿ-ների միջազգային օրն է Լոռու մարզային իշխանությունների և ՀԿ ներկայացուցիչների հանդիպում 24.02.2022

Լոռու մարզպետարանը մարզում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին հրավիրում է փետրվարի 28-ին՝ ժամը 11․30-ին, մասնակցելու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզում գործող այլ ՀԿ-ների պատասխանատուների հետ հանդիպմանը, որի նպատակն է ՀԿ-ների միջազգային խորհրդանշական օրն անդրադառնալ մարզի փորձառու և նորաթուխ կազմակերպությունների ընթացիկ տարվա ծրագրերին, նպատակներին և գործունեության սկզբունքներին, համատեղ հանդես գալ առաջարկներով՝ ուղղված մարզի զարգացմանն ու համայնքների կյանքի առաջխաղացմանը:

Հաշվետվություններով հանդես են եկել Ախթալա և Շնող խոշորացված համայնքների ղեկավարները

Հաշվետվություններով հանդես են եկել Ախթալա և Շնող խոշորացված համայնքների ղեկավարները 24.02.2022

Փետրվարի 24-ին 2021թ․ ընթացքում համայնքներում կատարված աշխատանքների, բյուջեների կատարման տարեկան հաշվետվություններով հանդես են եկել Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը և Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Հաշվետու նիստերին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պաշտոնյաները, համայնքապետարանների ենթակայության ՀՈԱԿ-ների ներկայացուցիչերը, ակտիվ բնակիչներ։

Հաշվետվություններով հանդես են եկել Ալավերդի և Օձուն խոշորացված համայնքների ղեկավարները

Հաշվետվություններով հանդես են եկել Ալավերդի և Օձուն խոշորացված համայնքների ղեկավարները 23.02.2022

Մեկնարկել են Լոռու մարզի խոշորացված համայնքների ղեկավարների՝ 2021թ․ ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունների լսումները։ Փետրվարի 23-ին 2021թ․ ընթացքում համայնքներում կատարված աշխատանքների, բյուջեների կատարման տարեկան հաշվետվություններով հանդես են եկել Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը (նիստի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=6itO1mLuql8 ) և Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը։

Վանաձորի քաղաքային մարզադաշտը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը

Վանաձորի քաղաքային մարզադաշտը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը 22.02.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շրջայց են կատարել Վանաձորի քաղաքային մարզադաշտում՝ հետևելով կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Ինչպես հայտնի է, Վանաձորի մարզադաշտը հիմնանորոգվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով։ Մարզադաշտի շինաշխատանքները վերսկսվել են 2021 թվականի հուլիս ամսից։ Այս պահին բուռն շինարարություն է ընթանում, Վանաձորի մարզադֆաշտը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը։ Նախատեսվում է, որ այն կունենա նոր տրիբունա՝ 3000 նստատեղով, հետագայում նստատեղերի թիվը կարող է ավելանալ։

Օլիմպիադաների մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են,  մեկնարկել է հանրապետական փուլը

Օլիմպիադաների մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են, մեկնարկել է հանրապետական փուլը 22.02.2022

Այս տարվա հունվարի 19-ից փետրվարի 15-ը կազմակերպված դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում իրենց գիտելիքները փորձեցին տարածքային փուլը հաղթահարած Լոռու մարզի դպրոցների 712 աշակերտներ (383՝ աշակերտ բնագիտական, 329՝ հումանիտար առարկաներից)։ Նրանցից անցողիկ շեմը հաղթահարել և հանրապետական փուլ են անցել 130-ը (բնագիտական առարկաներից՝ 52 աշակերտ, հումանիտար առարկաներից՝ 78)։

Հոբելյանի առթիվ պարգևատրվեց վաստակաշատ դասախոս Ռոբերտ Սահակյանը

Հոբելյանի առթիվ պարգևատրվեց վաստակաշատ դասախոս Ռոբերտ Սահակյանը 22.02.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ այսօր շնորհավորեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի վաստակաշատ դասախոս, ակտիվ հասարարական գործիչ Ռոբերտ Սահակյանին։ - Դուք անուրանալի ավանդ ունեք Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ստեղծման և կայացման գործում, բուհի հենասյուներից մեկն եք։ Արգասաբեր է Ձեր մանկավարժական գործունեությունը։ Ձեր կրթած սերունդներն այսօր էլ բարձր են պահում մեր մարզի պատիվը տարբեր ոլորտներում: Մաղթում եմ քաջառողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք, - իր շնորհավորանքի խոսքում ասաց Լոռու մարզպետը՝ ընդգծելով նաև այն, որ Ռոբերտ Սահակյանը պատկառելի տարիքում էլ շարունակում է ուսումնական ձեռնարկներ գրել ուսանողների համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 12:16:36