Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

15.05.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա եղան ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Ընտանիքի միջազգային օրվան:
Միջոցառմանը ներկա էին նաև Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, խնամատար և խնամակալ ընտանիքների ծնողներ, ոլորտի մասնագետներ, հյուրեր:
Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին, կարևորեց ընտանիքի դերը՝ նշելով, որ հայկական ընտանիքը ազգապահպան և անփոխարինելի դեր ունի մեր հասարակությունում: Նա նշեց, որ պետությունը հետևողական ջանքեր է գործադրում տարբեր պատճառներով ծնողական խնամքից դուրս մնացած երեխաների խնդիրները մեղմելու, ընտանիքների ամրությունն ապահովելու ուղղությամբ։
Գոռ Ասրյանը շնորհակալություն հատնեց «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանին՝ կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների հետ տարիներ շարունակ անձնվիրաբար, բարեխղճորեն աշխատելու և արդյունավետ համագործակցելու համար: Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից նրան պարգևատրեց շնորհակալագրով:
Միրա Անտոնյանն իր խոսքում ընդգծեց, որ Լոռու մարզը խնամատարության համակարգի ներդրման և կայացման առումով առաջատար է հանրապետությունում: Նա մարզպետի աշխատակազմին՝ ի դեմս մարզի ղեկավարի, շնորհակալություն հայտնեց արհեստավարժ, ակտիվ, համակարգված աշխատանքի համար և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին փոխանցեց շնորհակալագիր:
Խնամատար և խնամակալ ընտանիքներին միջոցառման ընթացքում տրամադրվեց նաև մասնագիտական խորհրդատվություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:03:39