Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բասկետբոլի մրցույթ՝ նվիրված արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին

11.05.2023

2023 թ.-ի մայիսի 8-ին և 10-ին Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցում անց է կացվել արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին նվիրված տղաների բասկետբոլի առաջնություն:

Երկօրյա անզիջում պայքարից հետո 3-րդ տեղն է գրավել Ստեփանավանի թիվ 2 դպրոցի թիմը, երկրորդ տեղ՝ Վանաձորի թիվ 4 դպրոցի թիմը, հաղթող է ճանաչվել Տաշիրի թիվ 2 դպրոցի թիմը:

Արցախյան հերոսամարտերում զոհված աշակերտների համար ստեղծված անկյունում ծաղիկներ խոնարհելուց հետո թիմերին ողջունել և հավաստագրերով ու գավաթներով պարգևատրել են զոհվածների ծնողները, թիվ 6 դպրոցի տնօրեն Նազելի Ասատրյանը և ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 13:10:58