Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին ՀՀ առողջապահութան նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի, Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ներկայացուցիչները՝ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում բուժաշխատողների հավաստագրման գործընթացի, շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվության ներկայացման նպատակով: Խորհրդակցությունը վարում էր մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ներկա էին Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարները:

Լոռու մարզպետարանի և «Դիակոնիա» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր 14.06.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Դիակոնիա» հիմնադրամի տնօրեն Պարույր Ջամբազյանին, ծրագրերի բաժնի ղեկավար Հայկուհի Մելքոնյանին և կազմակերպության մարզային համակարգողներին: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Տարիներ շարունակ «Դիակոնիա» հիմնադրամը բազմաբնույթ բարեգործական ծրագրեր է իրականացնում Լոռու մարզում՝ նպաստելով բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ու բարեկեցության ապահովմանը:

Արյան դոնոր դարձան նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ 14.06.2022
Այսօր Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզի արյան փոխներարկման կայանում կազմակերպվել էր արյունատվության ակցիա, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, փոխմարզպետներ Հովհաննես Ավետիսյանը և Գոռ Ասրյանը, մարզպետարանի առողջապաhության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարներ, բուժաշխատողներ, կամավորներ:

Կարիտասը Լոռու մարզում համայնքային զարգացման նոր ծրագիր է մեկնարկում 13.06.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ» սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման ծրագրի ղեկավար Զառա Աղանյանին և ԲՀԿ-ի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր քննարկել կազմակերպության կողմից առաջիկայում նախատեսված սոցիալ-տնտեսական նշանակության նոր ծրագիրը, որը կիրականացվի Լոռու մարզի սահմանամերձ համայնքներից մեկում: Քննարկմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի համապատասխան վարչությունների ղեկավարներն ու ստորաբաժանումների ներկայացուցիչները:

«Ուտելի բույսերի փառատոնը»՝ Դսեղում 13.06.2022
Լոռու գեղատեսիլ Դսեղ գյուղում անցկացվեց արդեն ավանդական դարձած «Ուտելի բույսերի փառատոնը», որը կազմակերպել էր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ ՏՈՒԿ սոցիալական ձեռնարկության հետ համատեղ։ Փառատոնին մասնակցում էին Լոռու մարզի գյուղական համայնքները, ՀՀ-ում սոցիալական ձեռնարկությունները, Դսեղ համայնքի բնակիչները, ովքեր առանձին տաղավարներում ներկայացնում էին ուտելի բույսեր, որոնցով այնքան հարուստ է Լոռվա բնաշխարհը, բույսերից պատրաստված պահածոներ, ձեռագործ աշխատանքներ և այլ թեմատիկ աշխատանքներ։ Արդեն երրորդ անգամ անցկացվող փառատոնի նպատակն է հանրայնացել հայկական ավանդական հարուստ ու բազմազան խոհանոցը և դրանով նպաստել Լոռու մարզում, մասնավորապես Դսեղում զբոսաշրջության զարգացմանը։