Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Առողջ ապրելակերպի արշավ»` Վանաձորում

18.05.2023

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, Վանաձոր համայնքում այսօր ընթացավ Առողջ ապրելակերպի արշավ՝ դպրոցների և առողջապահական հիմնարկների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արշավը նպատակ ուներ առաջ մղել առողջ ապրելակերպ վարելու գաղափարը և անց էր կացվում «Առողջ ապրելը սովորություն է» խորագրի ներքո:
Միջոցառումն սկսվեց քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվեց Վանաձորի Հայքի հրապարակում, որտեղ էլ անցկացվեց հիմնական միջոցառումը՝ ձեռքի աշխատանքների, նկարների ցուցադրություններ, առողջ ուտեստների պատրաստում, գեղարվեստական կատարումներ:
Այստեղ անց էին կացվում գեղեցիկ միջոցառումներ՝ առողջ սննդի պատրաստման, խորհրդատվություններ ներկայացվում՝ առողջ ապրելակերպի վարքագծի վերաբերյալ: Ներկաները նաև հանդես եկան շուրջպարով, անցկացվեց սպորտլանդիա:
Արշավին մասնացում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Լոռու մարզպետի տեղակալներ Հովհաննես Ավետիսյանը, Գոռ Ասրյանը, մարզպետարանի գլխովոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի պաշտոնյաներ, դպրոցների կոլեկտիվներ, մարզի առողջապահական հիմնարկների, ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի ղեկավարներն ու աշխատակիցները:
Միջոցառման կազմակերպմանն աջակցում էին Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի աշխատակիցները, կամավորները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28