Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դսեղի առողջության կենտրոնը շուտով կբացի իր դռները

18.05.2023

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, «Դսեղի առողջության կենտրոնի» համար կառուցվող նոր, ժամանակակից սարքավորումներով և գույքով հագեցած շենքը գրեթե պատրաստ է շահագործման: Բակի բարեկարգման և ներքին կոսմետիկ որոշ աշխատանքներ ու արդեն հունիս-հուլիս ամիսներին կենտրոնն իր դռները կբացի այցելուների առջև:
Այսօր ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն այցելեցին կենտրոն՝ ծանոթանալու ստեղծված պայմաններին:
450 քմ մակերեսով առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղի և հարակից 6 բնակավայրերի բնակչությանը՝ տրամադրելով անվճար բժշկական ծառայություններ։ Բուժանձնակազմում կլինեն 8 բժիշկ, 2 ատամնաբույժ, 18 բուժքույր, 1 լաբորանտ՝ մատուցելով հիվանդությունների վաղ հայտնաբերման ու ատամնաբուժական ծառայություններ։ Բացի այդ, կկազմակերպվեն մոտակա համայնքներից տարբեր մասնագետների (սրտաբաններ, ներզատաբաններ և այլ մասնագետներ) այցեր առողջության կենտրոն՝ հիվանդությունների ավելի լայն շրջանակի ախտորոշման և բուժման նպատակով։

Ի դեպ, օրերս, «Դսեղի առողջության կենտրոնի» հետ կապված, համագործակցության հուշագիր է կնքվել Առողջապահության նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի միջև:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 13:59:55