Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Իրազեկման արշավ՝ «Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» թեմայով 24.05.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» իրազեկման արշավի շրջանակում Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը կազմակերպել էր «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» խորագիրը կրող քայլարշավ։ Կենտրոնի սաները, ծնողներն ու աշխատակիցները անցորդներին իրազեկման թերթիկներ էին բաժանում ու պաստառներով ներկայացնում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները։ Արշավի նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաների հավասար իրավունքների ապահովումն է, իրավագիտակից սերունդ կրթելը։

Մարզի երկաթուղային գծանցերում երթևեկության անվտանգության կանոնների իրազեկման միջոցառում է անցկացվել 24.05.2023
Լոռու մարզպետարանի և Պարեկային ծառայության հետ համատեղ Հարավկովկասյան երկաթուղին այսօր իրազեկման ակցիա է իրականացրել մարզի երկաթուղային գծանցումներում։ Երկաթուղում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային պատահարները կանխելու նպատակով իրականացված ակցիայի շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին բաժանվել են անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական նյութեր՝ բացատրելով առավել հաճախ պատահող վթարային իրավիճակներից խուսափելու համար վարորդների պարտականությունները։ Ակցիային մասնակցում էին Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանը, երկաթուղու «Վանաձոր» գծային-կայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը, երկաթուղու անվտանգության ծառայության մասնագետներ և Պարեկային ծառայության աշխատակիցներ։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Վանաձորում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին 22.05.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Նախարարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ հետևել է Վանաձորում պետբյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Վանաձորում մեծածավալ ճանապարհաշինական ծրագրերի մեկնարկը տրվել է այս տարվա մայիսի սկզբին։ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ 2023թ. Վանաձորում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը 1.75 մլրդ դրամ է: Ընդհանուր առմամբ նախատեսվում է նորոգել 5.93 կմ ճանապարհ:

Անցկացվեց «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության Լոռու մարզային փուլը 22.05.2023
Վանաձորի աթլետիկայի մասնագիտական մարզադպրոցում անցկացվեց «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության Լոռու մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանի և Վանաձորի հանրակրթական դպրոցների 4-6 րդ դասարանների հավաքական թիմերը:

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը՝ մայիսի 28-ին 22.05.2023
Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Տեղեկացնում ենք՝ արդեն մեկնարկել է մրցաշարի հայտադիմումների ընդունման գործընթացը: Հայտերը կարող եք լրացնել մինչև մայիսի 25-ը ներառյալ` https://docs.google.com/.../1FAIpQLSddcI3lpOP.../viewform...: Նշենք՝ մրցաշարը կանցկացվի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում՝ (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված): Մեկնարկը նախատեսված է ժամը 14:00-ին է:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.05.2023
ԼՈՌԻ ~ Դբա Լավը ~ Հրավիրում ենք բոլորիդ «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդես 2023՝ բացահայտելու Լոռու մարզի բոլոր թաքնված արահետներն ու անկյունները, զգալու մարզի համերն ու գույները։ Լոռու մարզը Հայաստանի հյուսիսային դարպասն է, երկրի կանաչագույն անկյուններից մեկը։ Մարզը բացառիկ է իր մշակութային կոթողներով, որոնց թիվը հասնում է 3045-ի։ Լոռին հայտնի է իր գյուղական զբոսաշրջությամբ, որի ընթացքում կարող եք բացահայտել տեղի համեստ և պարզ ապրելակերպը, ամենահամեղ խոտաբույսերը, հատապտուղներն ու պանիրները։ Մայիսի 27 և 28, ժամը՝ 11։00 - 20։00, Լոռին իր ողջ պարզությամբ և մաքրությամբ սպասում է Ձեզ Երևանի Խաչքարերի պուրակում։ Ցուցահանդեսին մարզը կանցկացնի նաև իլիկի և արիշտայի պատրաստման վարպետաց դասեր։ Մուտքն ազատ է։ Միջոցառման ընթացքում տեղի կունենան նաև խաղարկություններ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել միջոցառմանը։ Գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/3KqsLn4



