Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպորտլանդիա՝ «Առողջ մարմնում առողջ հոգի»

24.11.2023

Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում անցկացվեց «Առողջ մարմնում առողջ հոգի» խորագրով սպորտլանդիա` Վանաձորի թիվ 7, թիվ 16, թիվ 27, թիվ 28, թիվ 30 և Դարպասի միջնակարգ դպրոցների միջև:
Սպորտլանդիան կազմակերպվել էր ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի մարզիչ Ակսել Հակոբյանի ջանքերով: Մրցավարական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի ներկայացուցիչները:
Նորակառույց և գեղեցիկ մարզադահլիճում ծավալվեց դիտարժան և անզիջում պայքար:
Ի վերջո, ամփոփելով բոլոր 6 մրցաձևերի արդյունքները, մրցանակակիր եռյակը հետևյալն էր. 1-ին տեղ՝ Վանաձորի թիվ 28 դպրոց, 2-րդ տեղ՝ Վանաձորի թիվ 27 դպրոց, 3- րդ տեղ՝ Վանաձորի թիվ 7 դպրոց:
4-6-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվեցին դիպլոմներով, իսկ մրցանակակիր դպրոցները՝ նաև մարզական գույքով և գավաթներով:
Կազմակերպիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին Վանաձորի թիվ 7 դպրոցի տնօրինությանը` սպորտլանդիայի կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06