Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի 85-ամյակը 20.04.2023
Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ հարազատ հարկի տակ, նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ծննդյան 85-ամյակը։ Հակոբ Ազիզյանն արդեն շուրջ 60 տարի Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում է՝ կերտելով ավելի քան 100 դերեր։ 1995-2000 թ.թ եղել է թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 2001-2002թթ` գլխավոր ռեժիսորը: Հոբելյանական երեկոն նշանավորվեց «Մատյան ողբերգություն» ներկայացմամբ, որտեղ Գրիգոր Նարեկացու դերում հոբելյարն էր։ Ցուցադրվեց նաև արտիստի ստեղծագործական կյանքի մասին պատմող ֆիլմ։

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ, GIZ ITTD աջակցությամբ և Lori DMO-ի հետ համագործակցությամբ իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները։ Փաստաթուղթը մշակվում է մասնակցային եղանակով, ամբողջ գործընթացը վարում են զբոսաշրջության ոլորտի միջազգային փորձագետ Մաթիաս Բեյերը և հայաստանյան փորձագետ Մարգարետ Բաբուրյանը։ Հանրային, պետական ու մասնավոր հատվածի դերակատարները միասին աշխատում են զբոսաշրջության ոլորտում տեսլականի սահմանման, գործողությունների պլանի մշակման ուղղությամբ, որի արդյունքում խմբային և ընդհանուր քննարկումների միջոցով մասնակիցները վեր են հանում մարզում առկա խնդիրներն ու վտանգները, կարևորում Լոռու մարզի առավելությունները:

Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվեց հանրակրթական դպրոցների 1-3 դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը, որին մասնակցեցին համայնքային փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված դպրոցների հավաքական թիմերը: Լարված և դիտարժան պայքարի արդյունքում 3-րդ տեղ գրավեց Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Ալավերդու թիվ 4 հիմնական դպրոցի թիմը, հաղթող ճանաչվեց և մարզը հանրապետական փուլում կներկայացնի Տաշիր համայնքի Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը:

Լոռու մարզպետն ընդունեց «Իմ կյանքը համայնքում» ծրագրով Լոռու մարզում հյուրընկալված աշակերտներին 19.04.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց ԿԶՆԱԿ հիմնադրամի «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման մեկշաբաթյա ծրագրով Լոռու մարզում հյուրընկալված 5 աշակերտներին, ովքեր ուսման և ճանաչողական այցի նպատակով այս օրերին Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցում են: Նրանց ուղեկցում էր դպրոցի տնօրեն Աղասի Թովմասյանը: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Այսօր ՀՀ հարկ վճարողի օրն է 19.04.2023
Ձեր վճարած հարկերը ապահովում են երկրի կայուն զարգացումը: Շնորհավոր ապրիլի 19-ը` Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի օրը:

Պարգևատրվեցին վարժական առաջին հավաքի մասնակիցները 17.04.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է եղել այս տարվա վարժական առաջին հավաքի մասնակիցների համար կազմակերպված միջոցառմանը։ Ներկա են եղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Սամվել Գևորգյանը, մարզպետարանի պաշտոնյաներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառումը մեկնարկել է 3-րդ բանակային կորպուսի հոգևոր սպասավոր Սիմոն սարկավագի օրհնության աղոթքով։ Լոռու մարզպետը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել վարժական առաջին հավաքին ակտիվորեն մասնակցելու և Հայրենիքին պատվով ծառայելու համար։