Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվել է Վլադիմիր Ռապացկու 95-ամյակը

18.12.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Կարեն Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնայներ, ներկա են գտնվել վաստակաշատ դիրիժոր և մանկավարժ, զինվորական և քաղաքային փողային նվագախմբերի հիմնադիր և ղեկավար Վլադիմիր Ռոմանի Ռապացկու 95-ամյակին նվիրված հոբելյական համերգին։
Միջոցառմանը մասնակցել են նաև Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչները, վարպետի աշակերտները, հարազատներն ու ընկերները:
Վ. Ռապացկին պատկառելի տարիքում նույնիսկ աշխատում է Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում, նաև Կոմիտասի անվան արվեստի դպրոցի փողային և հարվածային գործիքների բաժնի վարիչն է:
Կարեն Ավետիսյանը իր և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք:
Դասական նվագախմբային արվեստի զարգացման, սերունդների կրթության և դաստիարակության մեջ մեծ նպաստի, բազմամյա դիրիժորական և մանկավարժական գործունեության համար Լոռու մարզպետի կողմից մաեստրոյին շնորհավորագիր է հանձնվել։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59