Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

19.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկած Լոռու մարզի Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքներն օրերս ավարտվել են:
Սեղանատան հատակին բացված թոնրի և ջրավազանի տարածքների հասանելիությունը համապատասխան կահավորմամբ սահմանափակվել է: Հատակը կնորոգվի հաջորդ տարի։
Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքը մասնակի բարեկարգվել է, ճիմապատվել, կառուցվել է հենապատ։
Սբ. Ամենափրկիչ եկեղեցու ներսում ջրերի շարունակական ներթափանցումն ու կաթոցները վերացվել են։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59