Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դեբաթոն» ծրագրի մասնակիցները հանդիպեցին Լոռու մարզպետի խորհրդականի հետ

19.12.2023

Այսօր Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը հյուրընկալեց Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին և գրասենյակի կողմից իրականացվող «Դեբաթոն» ծրագրի Լոռու մարզի մասնակիցներին։
Այցի նպատակն էր զրուցել երիտասարդներին հուզող և հետաքրքրող թեմաների շուրջ, ներկայացնել առաջիկա ծրագրերն ու քննարկել հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
Տ. Հովսեփյանը ներկայացրեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կողմից կատարված աշխատանքները, անցնող տարվա ձեռբերումներն ու նախանշվող ծրագրերը։
Իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունելով երիտասարդների ակտիվությունը և նախաձեռնողականությունը, Տ. Հովսեփյանը նշեց, որ միասնական ուժերով հնարավոր կլինի լուծել մարզում առկա բազում խնդիրներ։
Գրասենյակի ծրագրերի ղեկավար Իրինա Եսայանը և ծրագրերի ավագ պատասխանատու Միլենա Բաբաևան ամփոփ կերպով ներկայացրեցին «Դեբաթոն» ծրագրի նպատակը և մինչ օրս կատարված աշխատանքները: Նրանք նշեցին, որ «Դեբաթոն» ծրագիրն Լոռու մարզում իրականացվում է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀԿ Կենտրոնի հետ գործակցությամբ։
Ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերից 18-25 տարեկան երիտասարդները բանավիճում են երիտասարդությանը մտահոգող առաջնային, սուր և արդիական խնդիրների շուրջ։ Բանավեճերի միջոցով երիտասարդները սովորում են համոզիչ փաստարկներ մշակել, հետազոտություններ իրականացնել և կիրառել ստացված տվյալները, արդյունավետ ներկայացնել և հասցնել իրենց տեսակետներն ու կառուցողաբար քննադատել հակառակորդներին:
Ծրագրի մասնակիցներն իրենց հուզող հարցերն ուղղեցին մարզպետի խորհրդականին և շնորհակալություն հայտնեցին ջերմ հյուրընկալության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59