Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվել են Լոռու մարզում հրդեհների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցեր 10.08.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անտառային ոլորտի խնդիրներին, անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներին ուղղված, անտառային հնարավոր հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման մարզային աշխատանքների համակարգման հետ կապված հարցեր:

«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը 07.08.2023
Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխմարզպետներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, մարզային իշխանության ներկայացուցիչները և մարզի համայնքների պատվիրակությունները: Լոռու մարզի պատվիրակությունը համահայկական խաղերին մասնակցում է 376 պատվիրակով։ Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված է 19 մարզաձև։ Մեր մարզիկները կմասնակցեն աթլետիկայի, բազկամարտի, բադմինթոնի, բասկետբոլի, թենիսի, լողի, հանդբոլի, հեծանվային սպորտի, հրաձգության, մինի ֆուտբոլի, շախմատի, սեղանի թենիսի, սպորտային պարերի, վոլեյբոլի, ֆուտբոլի մրցաշարերին:

Լոռու մարզպետարանում բացվեց հրաձգարան 07.08.2023
Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանի շենքում բացվեց հրաձգարան: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Գույքով և անհրաժեշտ սարքավորումներով կահավորված հրաձգարանում մարզպետի աշխատակազմը կկարողանա զարգացնել զենքի տիրապետման իր հմտությունները և կատարելագործել կրակային պատրաստության գիտելիքները:

«Լոռի ֆուտբոլային ակումբի» աղջիկների թիմը պատվավոր առաջին տեղն է գրավել 04.08.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող ՀՀ Լոռու մարզի ֆուտբոլի մինչև 15 տարեկան աղջիկների առաջնության մարզային փուլում «Լոռի ֆուտբոլային ակումբի» աղջիկների թիմը պատվավոր առաջին տեղն է գրավել։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է թիմի անդամներին, նրանց մարզչին ու մարզի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին։ Մարզի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին ու մարզիչներին հաղթանակի կապակցությամբ, մաղթել առողջություն ու միասնականություն, նորանոր հաղթանակներ՝ պարգևատրելով շնորհավորագրով.

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մազային հանձնաժողովի նիստը՝ Ստեփանավանում 03.08.2023
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստն այս անգամ անցկացվեց արտագնա՝ Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի անկախ կյանքի կենտրոնում: Նիստը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Ողջունելով ներկաներին իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից՝ Գ. Ասրյանը կարևորեց հանձնաժողվի նիստը հատկապես «Լիարժեք կյանքի» անկախ կյանքի կենտրոնում անցկացնելը, քանի որ այս տարի կազմակերպությունը նշում է հիմնադրման 25-ամյակը: Այդ կապակցությամբ ու նաև ոլորտում ունեցած մեծագույն ներդրման համար Լոռու մարզպետի պատվոգրով և նվերով պարգևատրեց կազմակերպության նախագահ, ՀՀ վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, ՀԿ հիմնադիր-նախագահ Սուրեն Մաղաքյանին:

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 02.08.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն: Ա. Խաչատրյանին դիմել է թվով ինը քաղաքացի՝ մարզի տարբեր բնակավայրերից, բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, զբաղվածության ապահովման հարցերով: Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու, ուղղորդելու նպատակով: Ե



