Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ

16.01.2024

Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը:
Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են սուր շնչառական վարակների ակտիվացմամբ պայմանավորված՝ մի շարք խնդիրներ: Ռ. Պողոսյանը, համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու նպակատով, հորդորել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին խստորեն պահպանել վարակի հսկողության և կանխարգելման կանոնները:
Նա տեղեկացրել է, որ առողջապահության նախարարության որոշմամբ, սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ բնակչության համար առողջության առաջնային պահպանման ծառայությունների հասանելիությունը ոչ աշխատանքային օրերին ապահովելու և սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է շաբաթ և կիրակի օրերին համաբուժարաններում սահմանել հերթապահություն:
Ռ. Պողոսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև մեծ ուշադրություն դարձնել պլանային բոլոր պատվաստումների ցուցանիշներին, լինել հետևողական հատկապես մանկական պատվաստումների հարցում և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցերի ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:49:44