Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շրջակա միջավայրի պահպանություն-2023

17.01.2024

2023թ. ընթացքում մարզի ազգաբնակչությանը անվճար տրամադրվել է շուրջ 23 000 մ3 թափուկ վառելափայտ, որից օգտվել է 3 135 շահառու:
2023թ. ընթացքում պետբյուջեի և այլ միջոցներով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառտնեսությունների տարածքներում իրականացվել են.
 շուրջ 236 հա անտառտնկման աշխատանքներ,
 25 հա տարածքի վրա բնական վերաճին օժանդակման միջոցառումներ,
 435 հա տարածքի վրա անտառմշակույթների լրացման և խնամքի աշխատանքներ,
 շուրջ 17.76 կմ ցանկապատման աշխատանքներ:
Ստեղծվել է 331 ժամանակավոր աշխատատեղ, վերը նշված աշխատանքների համար կատարված ծախսերի ընդհանուր գումարը կազմել է 105 մլն. 606.6 հազ. դրամ:
• Թեղուտի անտառվերականգնման ծրագրի շրջանակներում 2015-22թթ. ընթացքում Շնող համայնքում հիմնվել է 123.4 հա պտղատու այգի: 2023թ. ընթացքում իրականացվել է 2022թ. հիմնված 25 հա այգիների խնամքի և լրացման աշխատանքներ: Իրականացված աշխատանքների արժեքը կազմել է 11 մլն. 52 հազ. դրամ: Ստեղծվել է 5 ժամանակավոր աշխատատեղ։
• 2023թ.. «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից Լոռու մարզում իրականցվել են 106 հա անտառտնկման, 64 հա՝ լրացման, խնամքի և 3.1 կմ՝ ցանկապատման աշխատանքներ: Հիմնադրամի կողմից ներդրումները կազմել են շուրջ 75 մլն. դրամ, ստեղծվել է 304 ժամանակավոր աշխատատեղ:
• 2023թ. ընթացքում «Մայ ֆորեսթ Արմենիա» բնապահպանական ՀԿ-ն Լոռու մարզում իրականացրել է 304 հա անտառտնկման աշխատանքներ: Ստեղծվել է 3 հիմնական և 240 ժամանակավոր աշխատատեղ, վերը նշված աշխատանքների համար կատարված ծախսերի ընդհանուր գումարը կազմել է 180 մլն. 955 հազ. դրամ:
• «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության բարձրացում և գյուղական կանաչ աճի խթանում մեղման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Լոռու մարզում իրականացվել են 26 մլն. դրամի աշխատանքներ: Ստեղծվել է 4 հիմնական և 3 ժամանակավոր աշխատատեղ:
• Լոռու մարզի վնասակար ազդեցության ենթարկվող համայնքներին 2023թ. համար ՀՀ պետական բյուջեի կողմից նախատեսված էր Սպիտակ համայնքին հատկացնել 5 մլն. 554 հազ դրամ: Իրականացվել է Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի կարիքների համար էներգախնայող 468 հատ LED լուսատուների ձեռքբերում և տեղադրում: Իրականացված ծրագրի փաստացի արժեքը կազմել է 5 մլն. 470 հազ. դրամի: Աշխատանքներն ավարտվել են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:47:05