Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-2023

17.01.2024

Ոլորտում իրականացվել են զգալի աշխատանքներ:
Կատարվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 550 երեխայի կարիքների գնահատում, ուսումնասիրման և գնահատման արդյունքների հիման վրա մշակվել են սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և ապահովվել դրանց իրականացումը համապատասխան հաստատություններում:
Կատարվել են ավելի քան 250 տնայցեր, որոնց արդյունքում որոշ երեխաներ տեղավորվել են մասնագիտական հաստատությունում, խնամատար ընտանիքում: Մյուսների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություն կանխարգելվել է ընտանիքին հասցեական աջակցության, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու, կամ ցերեկային խնամքի կենտրոն ուղղորդելու միջոցով, կանխարգելվել են շահերի ոտնահարման, ամուսնալուծության դեպքեր:
2023թ. ընթացքում վարչության համապատասխան մասնագետները մասնակցություն են ունեցել անչափահասներին վերաբերող 53 դատական նիստերի:
Լոռու մարզում կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2023թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր:
Օրենքով սահմանված կարգով վարչության կողմից իրականացվել են գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստեր:
Բռնության ենթարկված քաղաքացիների պաշտպանության համար վարչության համապատասխան մասնագետները համագործակցել են շահագրգիռ կառույցների հետ:
2023թ-ին շուրջօրյա խնամքի հաստատությունում տեղավորվել է առանց ծնողական խնամքի մնացած 2 երեխա:
Շուրջօրյա խնամքի հաստատությունից կենսաբանական ընտանիք է վերադարձել նույնպես 2 երեխա:


Առանց ծնողական խնամքի մնացած 6 երեխա և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 2 անձ օրենքով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կենտրոնացված հաշվառման, որդեգրել ցանկացող 9 անձ վարչության համապատասխան մասնագետների կողմից տրված դրական եզրակացության հիման վրա հաշվառվել է՝ որպես որդեգրողի թեկնածու, որդեգրման ենթակա 2 երեխայի տվյալները ներկայացվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման վերցնելու համար: Մարզի 25 խնամատար ընտանիքներում ներկայում խնամվում է 37 երեխա, որոնցից 20-ը՝ Վանաձոր, 11-ը՝ Օձուն, 2-ը՝ Ալավերդի, 1-ը՝ Բազում, 1-ը՝ Չկալով, 1-ը՝ Լեռնավան և 1-ը՝ Հարթագյուղ համայնքներում: Բաժնի կողմից տարվա ընթացքում նշված ընտանիքները մշտապես ստացել են խորհրդատվություն, աջակցություն: Տարվա ընթացքում 4 անձ հաշվառվել է՝ որպես խնամատար ծնողի թեկնածու:
Մարզում գործող ցերեկային խնամք իրականացնող կազմակերպությունների հետ տարվա ընթացքում առկա է եղել սերտ համագործակցություն, իրականացվել են ծրագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18