Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Ուտելի բույսերի փառատոն»՝ Դսեղում «Արի՛ Լոռի, գնանք քոլի» 24.07.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Լոռու մարզպետարանի հետ համագորակցությամբ այս տարի «Ուտելի բույսերի փառատոնն» անցկացվեց հուլիսի 22-ին՝ Լոռվա չնաշխարհիկ Դսեղ գյուղում։ Արդեն չորրորդ անգամ Ուտելի բույսերի փառատոնը կազմակերպվում է ՀԿ կենտրոնի կողմից։ Այս տարի «Ուտելի բույսերի փառատոնի» կարգախոսն է՝ «Արի՛ Լոռի, գնանք քոլի»։ Միջոցառմանը ներկա էին և իրենց ու մարզպետ Արամ Խաչատրյանի ողջույններն էին բերել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը: Փառատոնին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ: Նրանք շրջեցին տաղավարներով, համտեսեցին բազմազան ուտեստները, ներկա գտնվեցին վարպետաց դասերին:

Աշխատանքային այցով հուլիսի 21֊ին Վանաձորում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Լոռու մարզկենտրոնում հիմնանորոգվող ճանապարհերի շինարարական հրապարակներ։ Նրանք հետևել են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, իրականացվող Հր․ Ներսիսյան և Մոսկովյան փողոցներում կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Ներսիսյան փողոցում աշխատանքները ասֆալտապատման փուլում են, Մոսկովյան փողոցում կատարվում են մայթերի նորոգման աշխատանքներ, որից հետո կսկսվի բուն ասֆալտապատման գործընթացը։

«Լուսաբաց» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը 20.07.2023
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով՝ այսօր Լոռու մարզի տարբեր համայնքներից Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը՝ ևս 150 երեխա: Աշխատանքները համակարգեցին և երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները: Ողջունելով ճամբարականներին՝ նրանց մաղթեցին անմոռանալի հանգիստ, վառ և տպավորիչ հիշողություններ և նշեցին, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի երեխաներին պարգևել ամառային անհոգ առօրյա: Ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտենցին երեխաներին նման հնարավորություն տալու համար:

Բնակարանների գնման վկայագրեր ստացան Ադրբեջանից բռնի տեղահանված ևս չորս ընտանիքներ 19.07.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ախթալա բնակավայրում էր՝ Ադրբեջանից բռնի տեղահանված ևս 4 ընտանիքի Բնակարանների գնման վկայագրեր հանձնելու նպատակով: Այցին էին միացել Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, ավագանու անդամներ։ Մարզի ղեկավարը վկայագրեր հանձնեց Լամարա Միրզոյանին, Նվարդ Սիլիկովային, Յաշա Գրիգորյանին՝ մեկ սենյականոց և Մարյանյանների ընտանիքին՝ 4 սենյականոց բնակարան ձեռքբերելու նպատակով:

«Սպիտակի օրը» մեկնարկել է հարգանքի տուրքով, ապա շարունակվել տոնական միջոցառումներով 18.07.2023
Սպիտակ համայնքի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է հարգանքի տուրքով: Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողասյանը մարզպետարանի պաշտոնատար այլ անձանց, աշխատակազմի և տոնական օրվա հյուրերի ուղեկցությամբ եղել են Սպիտակ համայնքի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրում, որտեղ Գուգարաց թեմի Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը աղոթք է հնչեցրել առ Աստված՝ հայրենիքի համար նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար, ապա ներկաները զոհերի հարազատների հետ միասին խնկարկել են նրանց հիշատակը և ծաղիկներ խոնարհել ընկածների շիրիմներին:

Բնակարանների գնման վկայագրե Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքներինիք հերթական նիստի վերաբերյալ 13.07.2023
Ադրբեջանից բռնի տեղահանված, Լոռու մարզի Սպիտակ համայնքում բնակվող՝ 1 և Ախթալա համայնքում՝ 3 ընտանիքի համար, Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հանձնաժողովի՝ այս տարվա մայիսի 23-ին կայացած նիստին տրված դրական եզրակացության համաձայն, հատկացվել են Բնակարաների գնման վկայագրեր(ԲԳՎ)՝ բնակարաններ ձեռքբերելու նպատակով: Եզրակացությունը հաստատվել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետի համապատասխան հրամանով: