Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 26-ամյակի կապակցությամբ 10.11.2022
Հարգելի գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 26-ամյակի առթիվ: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ այսօր ուզում եմ երախտիքի խոսք հայտնել և բարձր գնահատականի արժանացնել ՏԻՄ այն ներկայացուցիչներին, ովքեր, համայնքի բնակչի շահը վեր դասելով ամեն ինչից, լծվել են Հայրենիքի ու իրենց համայնքների շենացման գործին:
Կրթական ցուցահանդեսի հայտարարություն 10.11.2022
Նոյեմբերի 14-ին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը կիրականացնի «Մասնագիտությունների օր, 2022» կրթական ցուցահանդես ծրագիրը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԲՊՀ բակալավրական և մագիստրոսական ծրագրերը, ընդունելության կարգը, դասավանդվող լեզուներն, ինչպես նաև բուհի կողմից առաջարկվող կրթական լայն հնարավորությունները:
Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետարանում հյուրընկալվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության մարզային տարածքային կենտրոնների մի խումբ աշխատակիցներ։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ջերմորեն շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ բարձր է գնահատել սոցիալական ծառայության ոլորտի աշխատակիցների բարդ և պատասխանատու աշխատանքը և շնորհակալություն հայտնել անձնվեր աշխատանքի համար։
Անի Ղազարյանն արժանացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շնորհակալագրի 07.11.2022
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ Անի Ղազարյանը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով՝ ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ և նվիրված աշխատանքի, սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրած ավանդի, ինչպես նաև սոցիալական աշխատողի մասնագիտական բացառիկ և արդյունավետ գործունեության համար:
«Առողջ ապրելակերպի արշավ»` դպրոցականների մասնակցությամբ 03.11.2022
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, Վանաձոր համայնքում այսօր ևս ընթացավ «Առողջ ապրելակերպի արշավ», այս անգամ արդեն՝ դպրոցների մասնակցությամբ: Արշավը կրկին նպատակ ուներ առաջ մղել առողջ ծերանալու, առողջ ապրելակերպ վարելու գաղափարը և անց էր կացվում «Ընտրի՛ր առողջությունը: Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրի ներքո: Միջոցառումն սկսվեց քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում:
Լոռեցիների հերթական հաջողությունը 03.11.2022
ՀՀ պաշտպանության նախարարության Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ԿԳՄՍ և Պաշտպանության նախարություններն անցկացրել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները: Եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում առաջին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմերը: Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը` • նռնակի նետում (0-1 ուսումնական), • 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ), • ձգումներ պտտաձողից, • կրոսավազք (1000մ), • հրաձգություն, • ինքնաձիգի քանդում-հավաքում։