Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

22.04.2024

Ապրիլի 22-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզպետ Արամ Ղազարյանին են ներկայացվել տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընթացիկ աշխատանքները, ոլորտային խնդիրները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքաշինության և ճանապարհաշինության ոլորտներում իրականացվող կապիտալ և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, հակահամաճարակային իրավիճակին և իրականացվող պատվաստումային գործընթացին, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, կրթության բնագավառում իրականացվող ծրագրերին, արտաքին կապերի և միջազգային հարաբերությունների հետ կապված, առաջիկայում նախատեսվող և ընթացքի մեջ գտնվող նեդրումային ծրագրերին, սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզային ենթակայության հիմնարկների ֆինանսավորման գործընթացին և այլն:
Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը տեղեկացրել է մարզում ընթացող շինաշխատանքների նկատմամբ իրականացվող մշտադիտարկման արդյունքների և արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Արամ Ղազարյանը հանձնարարել է շարունակել ամենօրյա խիստ հսկողության տակ պահել մարզում պետբյուջեի ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բոլոր շինաշխատանքները և պարբերաբար զեկուցել ընթացքի ու խնդիրների մասին:
Մարզի ղեկավարին է ներկայացվել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Տեղեկացվել է, որ ներկայում գարնանացանը կազմում է 1323 հա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի է 120 հա-ով: Այս հարցում էական դեր է խաղացել «Բուսաբուծության աջակցության պետական ծրագիրը»: Կանխատեսելի է, որ այս ցուցանիշը զգալիորեն կաճի: Արամ Ղազարյանը հանձնարարել է շարունակել ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքները, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել բոլոր տնտեսվարողներին և պարբերաբար զեկուցել արդյունքների մասին:
Մարզի ղեկավարին տեղեկացվել է նաև, որ անասնահամաճարակային իրավիճակը մարզում կայուն է և վերահսկելի:
Մարզպետը կարևորել է բարձրացված բոլոր հարցերի նկատմամբ հետևողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը, տարբեր ոլորտներում տարվող գործընթացների, ծրագրերի ուղղությամբ սահմանված ժամկետների նկատմամբ խիստ վերահսկողությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային այլ ծրագրերի, ընթացիկ աշխատանքների, տրվել են հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27