Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ 06.05.2016
Սիրելի հայրենակիցներ: Այսօր մեծ հաղթանակների տոն է, հանուն հայրենիքի մղված գոյամարտերի հաղթանակների օր: 71 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած մեր պապերի փառապանծ հաղթանակի և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որ նշանավորվեց 24 տարի առաջ՝ Շուշիի ազատագրման համազարկերով:
Լոռի-Արցախ հանձնախմբի ուղերձը 18.04.2016
Հարգելի լոռեցիներ, «ԼՈՌԻ-ԱՐՑԱԽ» նախաձեռնության շրջանակներում Արցախին ցուցաբերվող աջակցության գործում անձնական ներդրում ունենալու հայրենասիրական Ձեր ավանդը խորապես գնահատելի է: Շնորհակալություն Ձեզ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ 15.04.2016
Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 06.04.2016
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետմամբ սրբագործված այս տոնը, կրկնակի խորհուրդ ունի և առավել կարևորվում է, քանի որ հնարավորություն է տալիս վերստին խոստովանելու Ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սերը, հարգանքն ու երախտագիտությունը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 25.03.2016
Թատերարվեստի սիրելի գործիչներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Պատահական չէ, որ մեր մշակութասեր ժողովրդի համար արվեստի այս ճյուղն ամենասիրելիներից մեկն է, ամենահոգեհարազատը, և դա բնական է, քանի որ թատրոնը մեր ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է:

Սրբազան հայր: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Դուք Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի անմնացորդ նվիրումով եք առաջնորդում հավատացյալ Ձեր հոտը: Ձեր կերպարով հույս, հավատ, զգոնություն և ուժ եք հաղորդում հավատացյալներին, օգնում դիմակայելու դժվարություններին, նպաստում հայ ազգային ավանդույթների պահպանմանը, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը: