Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» առթիվ

26.05.2016

Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Վերջին զանգի»  առթիվ:
Այս տարի Լոռու մարզի միջնակարգ և ավագ դպրոցների՝
1800 և հիմնական դպրոցների՝ 2106 շրջանավարտ հրաժեշտ է տալիս աշակերտական նստարանին: Մենք չենք կասկածում, որ նրանք զինված են հարուստ գիտելիքներով, չենք կասկածում, որ իրենց ծնողների և մանկավարժների կողմից դաստիարակվել են հայրենասիրության ոգով:

Դա այն սերունդն է, որ մի քանի տարուց փոխարինելու է ծնողներին, ժառանգելու է երկիրը իր հինավուրց մշակույթով, գիտությամբ, տնտեսությամբ, պետական ու հասարակական կառույցներով հանդերձ:

Դա անկախության սերունդն է, բարեկեցության ու հզորացման ուղի ընտրած երկրի զավակներ, վաղվա մեր ղեկավարը, գիտնականը, մշակույթի գործիչը, երկրագործն ու քարից պղինձ ու հաց քամող մասնագետը:
Մենք ողջունում ենք նրանց մուտքը դեպի ստեղծարար կյանք, շնորհավորում նրանց՝ ուսումնառության առաջին լրջագույն փուլն ավարտելու առթիվ:
 Հայոց կրթությունն ու դաստիարակությունը, հնագույն արմատներ ունենալով հանդերձ, մշտապես բարենորոգվում է՝ ի շահ եկող սերունդների: Այսօր էլ բազմաթիվ հրամայականներ կան մեր կրթության ոլորտում, որոնք հաջողությամբ հաղթահարվում են մեր մանկավարժների գիտելիքների, ունակությունների, հմտությունների շնորհիվ: Նրանց տքնաջան նվիրման արդյունքը հոգով, մտքով ու գիտելիքներով հարուստ սերունդն է: Ուստի մենք այս տոնին երախտագիտության ջերմ խոսքեր ենք հասցեագրում նաև նրանց՝ ուսուցչին, դասախոսին, դաստիարակին ու դայակին, ովքեր պարտքի ու պատասխանատվության մեծ զգացումով սերունդներ են կրթում ու դաստիարակում:
Թանկագին շրջանավարտներ, մենք չենք կասկածում, որ դուք գիտելիքներով հզոր, հոգեպես գեղեցիկ, մեր հինավուրց երկրի արժանապատիվ քաղաքացիներն եք լինելու: Մենք վստահ ենք, որ  ձեզնից յուրաքանչյուրն ինչ ճանապարհ էլ ընտրի, նախևառաջ լինելու է Հայաստանի Հանրապետության պատվախնդիր քաղաքացի, ապրելու և գործելու է այն գիտակցությամբ, որ Հայաստանն է մեր տունը, մեր հարազատ օրրանը, և  ձեր գիտելիքներն ու ավյունը նվիրաբերելու եք հայրենիքի բարօրության ու հզորացման համար: 

Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ուսումնառության մեջ և աշխատանքում:

Բարի երթ ձեզ:               
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22