Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ 18.05.2017
Հարգելի բարեկամներ: Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Սա քաղաքակիրթ երկրների, պատմություն ունեցող ազգերի, արվեստն ու մշակույթը բարձր գնահատողների օրն է:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ 06.05.2017
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ վետերաններ, Այսօր մեծ հաղթանակների տոն է, ազատության, անկախության, հանուն հայրենիքի մղված գոյամարտերի հաղթանակների, նվիրական օրերի հիշատակման պանծալի եռատոն:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 02.05.2017
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Հայ մարդու համար աշխատանքն ու աշխատասիրությունը մշտապես եղել են ոչ միայն ապրուստի միջոց, ոչ միայն բարեկեցության աղբյուր, այլև իր ձեռքբերումների, իր մշակույթի , իր բնավորության այցետոմսը՝ բազմաթիվ երկրներում, որպես հայի ստեղծագործ մտքի և արարող ձեռքի արգասիք:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ 14.04.2017
Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Մեր նորանկախ երկրում պետական քիչ կառույցներ կան, որ պատիվ ունենան նշելու իրենց տարեգրության շուրջ մեկ դարը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2017
Թանկագին մայրեր, սիրելի կանայք, քույրեր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Անհիշելի ժամանակներից ի վեր մայրապաշտությունը, կանանց նկատմամբ սերն ու հարգանքը մեր մշակույթի այն հիմնաքարն է եղել, որի վրա խոյացել են ընտանեկան ավանդույթների, հայրենասիրության, գրականության ու արվեսի անկրկնելի կոթողները: Ներկայում, լինի դա հասարակական-քաղաքական կյանքում, արդյունաբերության մեջ, կրթության, գիտության մեջ, թե՝ արվեստում, տարեցտարի մեծանում է կանանց դերն ու դերակատարությունը, և առանց գեղեցիկ սեռի անհնար է պատկերացնել և ոչ մի առաջընթաց:

Սրբազան հայր: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Արդեն քսան տարի է, որ Դուք Գուգարաց թեմում արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգևոր հոտը՝ քարոզելով խաղաղություն, հանդուրժողա-կանություն և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սրտում և հոգում: