Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2017
Հարգելի՛ հայրենակիցներ Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր պետության հիմնական օրենքի՝ Սահմանադրության օրը: Մայր օրենքը պատմության մեջ մեր անցած ուղու դարավոր փորձի ու տեսլականների, Հայրենիքի զարգացման ու հզորացման, ժողովրդավարության զարգացման, քաղաքացու իրավունքների ու պարտականությունների, բարոյական ու քաղաքակիրթ կերպարի հենքն ու հիմնաքարն է, սոցիալական և իրավական պետություն ունենալու, պահպանելու, ամրապնդելու գրավականը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ 20.06.2017
Հարգելի բուժաշխատողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տոնը: Ուզում եմ երախտիքի խոսք հղել ձեզ և մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետերին, ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշեր ու զօր իրենց կարևոր ներդրումն են ունենում մարդկանց կյանքի և առողջության պահպանման գործում:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ 26.05.2017
Սիրելի՛ հայրենակիցներ: Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ը մեր պատմության լուսավոր էջերից է և հայ ժողովրդի հարատևման ու հավերժության ապացույցներից մեկը: Հարյուրամյակներ շարունակ առանց պետականության գոյատևած, զրկանքների ու ցեղասպանության միջով անցած մեր ժողովուրդը կարողացավ ի մի բերել իր բոլոր ուժերը , ուղի գտնել անելանելի թվացող իրավիճակից: Իսկ ելքը մեկն էր. ստեղծել և պաշտպանել իր անկախ պետականությունը: 99 տարի առաջ, այս օրը մեր նախնիներն ապացուցեցին աշխարհին, որ հայ ժողովրդին ծնկի բերել հնարավոր չէ, որ նա պատրաստ է պայքարել հանուն հայրենիքի ազատության և պետականության վերականգնման:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» առթիվ 25.05.2017
Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, սերունդների ժառանգորդությունը հաստատող իրադարձության բոլոր մասնակիցներիդ՝ բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատության բոլոր դասախոսներին և ուսանողներին, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին, նախադպրոցական հիմնարկների դաստիարակներին, դայակներին ու նրանց սաներին՝ ուսումնական տարին հաջող ավարտելու առթիվ:

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ 18.05.2017
Հարգելի բարեկամներ: Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Սա քաղաքակիրթ երկրների, պատմություն ունեցող ազգերի, արվեստն ու մշակույթը բարձր գնահատողների օրն է:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ 06.05.2017
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ վետերաններ, Այսօր մեծ հաղթանակների տոն է, ազատության, անկախության, հանուն հայրենիքի մղված գոյամարտերի հաղթանակների, նվիրական օրերի հիշատակման պանծալի եռատոն: