Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

05.11.2018

 Հարգելի՛ գործընկերներ, սոցիալական ոլորտի սիրելի՛ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա առթիվ, մաղթում աշխատանքային հաջողություններ:
Ձեր գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը:
Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքն ուղղված է անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը, բնակչության խոցելի խմբերի և նրանց առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանը։ Սա դժվարին և պատասխանատու առաքելություն է, որ պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։
Օրը լավ առիթ է կրկին անգամ անդրադառնալու սոցիալական աշխատողի առաքելությանն ու նրա կարևոր դերակատարությանը մեր հասարակությունում: Մենք միասին պետք է ձևավորենք այնպիսի միջավայր, որտեղ սոցիալական աշխատանքի միջոցով մեր քաղաքացիներին տրվեն համապատասխան սոցիալական ծառայություններ:
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, ցանկանում եմ, որ երբևէ չկորցնեք հավատը Ձեր կարևոր աշխատանքի նկատմամբ, միշտ լինեք դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին, պահպանեք Ձեր մարդասիրությունն ու գթասրտությունը, որի կարիքն այնքան շատ ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և մասնագիտական նոր ձեռքբերումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53