Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ

21.06.2019

 Հարգելի՛ բուժաշխատողներ,
աշխարհի ամենահումանիտար մասնագիտությունը կրող սիրելի՛ գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը:
Այդ պատիվն ինձ այսօր վերապահված է ոչ միայն իբրև մարզպետ, այլ նաև՝ որպես բժիշկ, ով շուրջ 15 տարի իր ծառայություններն է մատուցել հանրությանը, ինչի համար չափազանց հպարտ եմ:

Այս մասնագիտական տոնն առիթ է նշելու, որ վերջին տարում ոլորտում իրականացվող բարեփոխումներն աննախադեպ են ու դրանք հետևողականորեն իրականացվում են նաև Լոռու մարզում:

Մեր գլխավոր խնդիրների վերջնական լուծմանը՝ կոռուպցիայի և ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև բժշկական սպասարկման որակի բարձրացմանն ուղղված մեր ծրագրերը հաջողություն են խոստանում, քանզի մեր նպատակն արդար է և ուղղված է համընդհանուր բարօրությանը:

Ժամանակն է, որ մենք գլխավորապես պետբյուջեից սնվող բուժհիմնարկներ ունենալուց անցում կատարենք դեպի արագ ու դինամիկ զարգացող առողջապահական կենտրոններ, որտեղ ծառայությունների ծավալը, գինն ու որակը կլինեն համադրելի:

Մենք պարտավոր ենք Լոռու առողջապահությունը դարձնել առողջ, անթերի, օրինակելի:Սա այսօրվա ակնկալիքն է բոլոր նրանց կողմից, ովքեր այս կամ այն հարցով դիմում եմ մեզ:

Վստահ եղեք, հմուտ և ազնիվ բուժաշխատողների նվիրումը աննկատ չի մնում ոչ հանրության և ոչ էլ իշխանությունների կողմից: Առողջապահական ոլորտն այսօր համալրվում է երիտասարդ մասնագետներով, ինչը մեզ չափազանց ուրախացնում է:
Մարզի բուժաշխատողներից յուրաքանչյուրի գրանցած հաջողությունը մեր բոլորիս հաջողությունն է, որն արձագանք է գտնում ամբողջ հանրապետությունում:

Մեր համատեղ ձեռք բերված հաջողություններն ու ձեռքբերումներն արձանագրվում են փաստերով, թվերով, որոնք հավատ են ներշնչում, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, որ անկասելի վերելքի մեկնարկը տրված է:

Առողջապահության ոլորտը մեզ արարելու ու երազելու լայն հնարավորություններ է տալիս: Մի վախեցեք լինել նախաձեռնող, երազող:
Լոռու առողջապահական ոլորտի մասնագետներն ունեն անհրաժեշտ ողջ պոտենցիալը՝ մարզի բուժհաստատությությւնների վարկանիշի չընդհատվող բարձրացում ապահովեկու ու Հայաստանի այլ տարածաշրջանների բնակչության ներհոսք ապահովեկլու համար

Իմ երազանքն է,որ մեր հայրենակիցները հանրապետության ողջ տարածքից ու անգամ արտերկրից բարձրակարգ բուժօգնություն փնտրեն հենց մեզ մոտ: Վստահ եմ, հասնելու ենք նաև դրան:
Սիրելի՛ գործընկերներ,
Կրկին շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը, մաղթում քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36