Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 24.01.2020
Սիրելի՛ լոռեցիներ, Այսօր մեր Հայոց փառապանծ բանակի 28-րդ տարեդարձն է, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս: Շնորհավորում եմ նաև այն առթիվ, որ մեզ բախտ է վիճակվել մեր ազատ, անկախ, օրեցօր հզորացող բանակի՝ մեր ներկա ու ապագա սերունդների անվտանգության երաշխավորի տարեգիրն ու ժամանակակիցը լինելու: Շնորհավո՛ր տարեդարձդ, հզո՛ր բանակ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿ ԱՂԱՍԻ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 13.01.2020
Խոր ցավով տեղեկացա սիրված պետական, քաղաքական գործիչ Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Աղասու Օհանյանի մահվան մասին: Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն հարազատների, ընկերների ու բարեկամների,այլև, վստահ եմ, բոլոր վանաձորցիների համար: Հայկ Օհանյանը մեր հայրենիքի անվանի և հայրենասեր այն գործիչներից էր, ով իր գիտակցական կյանքի ողջ եռանդն ու գիտելիքներն անմնացորդ ծառայեցրել է երկրի տնտեսական և սոցիալական հզորացման գործին: Մեծ է եղել նրա ավանդը հատկապես Կիրովական- Վանաձորի բոլոր բնագավառների զարգացման մեջ: Նրա՝ ազնիվ ղեկավարի և հմուտ կազմակերպչի անվան ու ավանդի հետ են միահյուսվել արդյունաբերական տասնյակ ձեռնարկությունների ու արտադրամասերի, բնակելի զանգվածների ու թաղամասերի, հասարակական նշանակության բազմաթիվ օբյեկտների կառուցումն ու շահագործումը: Հայկ Օհանյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում, իսկ ապրած կյանքն ու վաստակն՝ ընդօրինակելի:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի Ամանորի շնորհավորական ուղերձը 30.12.2019
Սիրելի՛ լոռեցիներ, պատմություն է դառնում 2019 թվականը: Յուրաքանչյուր տարվա ավարտ ևս մեկ առիթ է անցած ճանապարհն արժևորելու, ձեռքբերումներն արձանագրելու, բացթողումները վերագնահատելու ու շտկելու համար:

Սիրելի լոռեցինե՛ր Ավերիչ երկրաշարժի օրերից արդեն 31 տարի է անցել, սակայն ցավն ու կսկիծը նույնքան խորն են, որքան հեռավոր 88-ին ու ամեն անգամ, դեկտեմբերի 7-ին դրանք նորից ու նորից գլուխ են բարձրացնում՝ որպես ծանր հիշողություններ: Հիշատակի այս օրը ևս մեկ առիթ է ցավակցական խոսք հղելու բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստեր ունեցան ու երախտագիտություն հայտնելու աշխարհի տարբեր անկյուններից մեզ օգնության հասած մարդկանց: Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստեր կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը ու, ցավոք, այսքան տարիներ անց, դեռևս չենք կարողացել ձերբազատվել աղետի գոտի լինելու հետևանքներից:

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է 03.12.2019
Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը Հայաստանում, ինչպես աշխարհի ավելի քան 100 երկրներում, նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների նկատմամբ և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված քայլեր իրականացնելու համար: Յուրաքանչյուր քաղաքացի, կարծում եմ, պետք է ջանքեր չխնայի, որպեսզի սահմանափակ կարողությունների տեր անձինք լինեն հասարակության լիարժեք անդամներ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 16.11.2019
Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Տեսնելով ձեր անսպառ եռանդն ու ակտիվությունը՝ առավել քան վստահ եմ, որ այդ ապագան հուսալի ձեռքերում է՝ կերտված ազգային ու համամարդկային արժեքների և արդյունավետ կրթության հիման վրա: Այդ ճանապարհին, մենք պատրաստ ենք առավելագույնս սատար կանգնել ձեզ: