Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ` Ռուբեն Արծրունի Մարգարյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-31-02   էլ. փոստ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչության խնդիրն է` Վարչության խնդիրն է` իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին և Մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը:
 Վարչության գործառույթներն են`

1) Մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերը կազմելու և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու աշխատանքների կատարման ապահովումը.
2) Տարածքային զարգացման ու տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստումը.
3) Մարզի համայնքներում գլխավոր հատակագծերով սահմանված հատուկ կարգավորման գոտիներին հավասարեցված կարգավիճակ ունեցող տարածքներում հողհատկացումների առաջարկությունների, ճարտարապետահատակագծային առաջադրանքների, կառուցապատման սխեմաների, ինչպես նաև էսքիզային նախագծերի համաձայնեցում և հաձայնեցման գործընթացի ապահովում ոլորտի լիազոր մարմնի հետ.
4) Համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների պահանջների կատարման, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործման ապահովումը, ինքնակամ շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը.
5) Մարզի համայնքների ղեկավարների կողմից տրվող շինարարության և քանդման թույլտվությունների, ավարտված շինարարության շահագործման փաստագրման ձևակերպումների և քաղաքաշինական նպատակներով կատարվող հողհատկացումները քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերին համապատասխանելու նկատմամբ վերահսկողության իրականացումը.
6) Քաղաքաշինության բնագավառում մարզի համայնքների ղեկավարների գործունեության վերահսկման և այդ նպատակով մարզպետի աշխատակազմի կողմից համայնքներում պլանային ստուգումների անցկացման աշխատանքների իրականացումը.
7) Մարզում աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի շրջանակներում իրականացվող կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը, դրանց արդյունքների ամփոփումը և անհրաժեշտ տեղեկանքների, հաշվետվությունների, հաղորդումների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստումը.
8) Աղետի գոտու բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների ուսումնասիրությունը, ծրագրերի իրականացումը, դրանց արդյունքների ամփոփումը և անհրաժեշտ տեղեկանքների, հաշվետվությունների, և այլ փաստաթղթերի նախապատրաստումը.
9) Քաղաքաշինության և ենթակառուցվածքների բնագավառներում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ուսումնասիրությունը, արդյունքների ամփոփումը, անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվետվությունների կազմումը, աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
10) Մարզպետի աշխատակազմի կողմից բնակարանային և այլ շինարարության կազմակերպման, կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթների իրականացման աշխատանքների ապահովումը.
11) Մարզում պետական պատվերով իրականացվող կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների ծրագրի նախագծի կազմումը.
12) Պետական պատվերով իրականացվող օբյեկտների նախագծման, շինարարության, տեխնիկական և հեղինակային հսկողությունների մրցույթների գործընթացի կազմակերպումը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.
13) Մարզային ենթակայության կազմակերպությունների շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների իրականացումը, դրանց ընթացիկ կամ հիմնական վերանորոգման աշխատանքների կատարման մասին համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
14) Մարզում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկանքների և հաշվետվությունների կազմումը.
15) Մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու, լիազորված մարմնի եզրակացության հիման վրա տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվության հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
16) Մարզպետի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերի օտարման և օգտագործման տրամադրման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.
17) Մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը.
18) Մարզի հողային հաշվեկշռի կազմումը և ներկայացումը.
19) Մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման, հողերի պահպանության, նոր հողերի յուրացման, հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ապօրինի հողօգտագործման կանխման, կասեցման և վերացման աշխատանքների իրագործումը.
20) Հողաշինության և հողօգտագործման բնագավառում մարզի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ նպատակով անհրաժեշտ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը, դրանց արդյունքների ամփոփումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
21) Մարզի սահմանանիշների և գեոդեզիական կետերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
22) Հողօգտագործման արդյունավետությանն ուղղված նպատակային ծրագրերի, հողերի միավորման, բաժանման և կոնսոլիդացիայի նախագծերի, ինչպես նաև ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների ապահովումը.
23) Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի մասնավորեցման և հետագա օգտագործման ուղղությունների, հողերի պահպանության, միավորման և վերաբախշման նպատակային ծրագրերի մշակման աշխատանքներին օժանդակելը.
24) Մարզի համայնքներում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից իրենց սեփականությունը հանդիսացող, իրենց կողմից կամովին հրաժարված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն ու ներկայացումը.
25) Մարզի համայնքների վարչական տարածքում գտնվող հողերի հողատեսքերի փոփոխության աշխատանքները.
26) Խախտված հողերի ռեկուլտիվացիայի, հողաշերտերը ջրային և հողմային հողատարումից, փլուզումներից և սողանքներից, ջրածածկումից, ճահճացումից, չորացումից, աղակալումից, արտադրական թափոնների, ռադիոակտիվ և քիմիական ախտահարումից պաշտպանելու, գյուղատնտեսական հողերը բարելավելու, նոր հողեր յուրացնելու, հողը պահպանելու և դրա բերրիությունը բարձրացնելու նպատակային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցելը և օժանդակելը.
27) Հողաշինության գծով քարտեզագրական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական և այլ հետազոտական աշխատանքների իրականացմանն օժանդակելը.
28) Մարզի տարածքում չօգտագործվող, անարդյունավետ օգտագործվող կամ իրենց նպատակային նշանակությանն անհամապատասխան օգտագործվող հողերի գույքագրման և հաշվառման աշխատանքների իրագործումը.
29) Հողային օրենսդրության պահանջները խախտողներին օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար մարզպետին և այլ իրավասու մարմիններին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
30) Ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցութային հանձնաժողովի աշխատաքներին աջակցելը.
31) Կառավաման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգելը.
32) Ներմարզային հասարակական տրանսպորտի երթուղիների աշխատանքի նախապատրաստումը, ինչպես նաև ներմարզային ուղևորափոխադրումների հաշվետվությունների ընդունման և ամփոփման աշխատանքների իրականացումը.
33) Միջմարզային երթուղիների ցանցի համակարգման հարցերով լիազոր մարմնի հետ համագործակցելը.
34) Մարզային ճանապարհների աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների և ներմարզային երթուղիներով ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների մրցույթների նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
35) Մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, թունելների, կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարության, պահպանման և շահագործման աշխատանքների կազմակերպումը.
36) Ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողհատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացին պետական կառավարման լիազոր մարմինների հետ համագործակցումը.
37) Մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիությունը, անհրաժեշտության դեպքում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը,
38) Հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքներին աջակցումը.
39) Մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կատարումն ու ընդունումը.
40) Մարզային ենթակայության ավտոճանապարհների շինարարության, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելը.
41) Եղանակային պայմանների, մարզի ավտոճանապարհներին տիրող իրավիճակի, ավտոտրանսպորտի անցանելիության մասին պարբերաբար տեղեկությունների հավաքագրելը.
42) Մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների և կոմունիկացիանների ուսումնասիության աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնելը.
43) Մարզի ենթակառուցվածքների՝ էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման, կապի, փոստի գործունեության բնագավառներում կատարված ընթացիկ ուսումնասիրությունների ու վերլուծությունների հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնելը և համակարգելը.
44) Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման կանոնների պահպանմանն առնչվող ընթացիկ ուսումնասիրությունների և դրանց վերլուծությունների հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
45) Մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման միջոցառումների ծրագրերի մշակման և իրագործման աշխատանքներին աջակցելը
46) Մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում կատարված տեխնիկական վիճակի ընթացիկ ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքների ամփոփումը և համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
47) Մարզում կենտրոնացված համակարգով գործող ջրմուղ-կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքներին աջակցելը.
48) Մարզում աղբի և թափոնների վերամշակում իրականացնող կազմակերպություն¬ներին աջակցելը.
49) Մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև աղբահանության բարելավման միջոցառումների ծրագրերի մշակման աշխատանքներին աջակցելը.
50) Մարզի քաղաքային համայնքներում աղբահանության վիճակի ուսումնասիրությունների հիման վրա սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ համապատասխան հանձնարարականների նախագծերի նախապատրաստումը, «Մաքուր Հայաստան» ծրագրի աշխատանքներին աջակցելը.
51) Մարզի բնակավայրերի գործող աղբավայրերի շահագործման և փակված աղբավայրերի պահպանման գործունեության աշխատանքներին աջակցելը.
52) Մարզի բնակավայրերի գերեզմանատների գործունեության ուսումնասիրման և շահագործման ընթացիկ աշխատանքների ուսումնասիրությունը և աջակցելը.
53) ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվող միջոցառումների ինժեներական ծառայության, բնակարանային տնտեսության և ենթակառուցվածքների գործունեությանը վերաբերող աշխատանքներին աջակցելը.
54) Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակման՝ վարչության գործունեությանը վերաբերող աշխատանքների կատարումը.
55) Ճարտարապետաշինարարության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման բնագավառներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման և աջակցման աշխատանքների ապահովումը.
56) Մարզպետի որոշումներով և գլխավոր քարտուղարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:

լիազորություններ:»

 

 

 Որոշումը եւԿանոնադրությունը                                                 Վերադարձ                

Հողաշինության բաժին
Մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ` Էդգար Հովակիմի Հախվերդյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-34-99   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38