Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Ռուբեն Արծրունի Մարգարյան

Ռուբեն Արծրունի Մարգարյան

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-31-02

Կենսագրություն

Ծնվել է 1993թ. օգոստոսի 12-ին Վանաձոր քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

2000-2010թթ. սովորել է Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում։
2010-2014թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի Հողագույքային հարաբերություններ բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան։
2014-2016թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի Հողագույքային հարաբերություններ բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2016-2019թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ասպիրանտուրան։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2018-2021թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանում՝ որպես պետական բյուջեից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի համակարգող։
2021-2023թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանում՝ որպես քաղաքաշինության վարչության խորհրդական։
2023 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
 

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետը`
ա) ապահովում մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման և հաստատման ներկայացման աշխատանքները.
բ) ապահովում է տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ մարզպետի եզրակացության նախապատրաստման աշխատանքները.
գ) ապահովում է բնակարանային և այլ շինարարության, կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթները, քաղաքաշինական գործունեության հսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ.
դ) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, սահմանված կարգով իրականացվող կառուցապատումը.
ե) ապահովում է ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբեր-ման վերաբերյալ հաղորդումների ներկայացումը դատախազու-թյուն.
զ) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը.
է) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների շինարարության /քանդման/ թույլտվությունների ստացումը .
ը) ապահովում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մանրամասն հատակագծման նախագծերի պատվիրատուի գործառույթները.
թ) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ավարտված շինարարության շահագործման փաստագրումը .
ժ) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ապահովում է քաղաքաշինական գործունեության օբյեկտների ընտրությունը, որոշում ներդրումների չափը, պայմանագրային հիմունքներով ներգրավում օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.
ժա) ապահովում է ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից օբյեկտների ինժեներական ենթակառուցվածքների նախա-գծման կառուցման և շահագործման տեխնիկական պայմանների ստացումը.
ժբ) ապահովում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքն-նությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունը.
ժգ) ապահովում է մինչ շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում, կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցումը.
ժդ) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետա-հատակագծային առաջադրանքների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինքնակամ շինարարության դեպքերի կանխարգելումը, կասեցումը, դրանց հետևանքների վերացումը.
ժե) ապահովում է քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վերահսկումը, պլանային ստուգումների անցկացման աշխատանքները.
ժզ) քաղաքաշինության բնագավառում ապահովում է համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումների անցկացումը.
ժէ) ապահովում է ստուգումների անցկացումը տեղական ինքնակառավարման մարմիններում և համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքերի հայտնաբերումը,.
ժը) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում ապահովում է քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցումը.
ժթ) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և մարզում քաղաքաշինական կադաստրի վարումը:
ի) ապահովում է մարզի տարածքում Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների տեղադրման նպատակահարմարության հարցի քննարկումը.
իա) մինչ կառուցապատումն ապահովում է հաստատված ճարտարապետական շինարարական նախագծի համապատասխան` շինարարության թույլտվության ստացումը.
իբ) ապահովում է ՀՀ պետական միջոցների հաշվին, մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստումը.
իգ) ապահովում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքների համաձայնեցման գործընթացը.
իդ) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով իրազեկումը հասարակայնությանը և նախագծի համաձայնեցնումը.
իե) ապահովում է համայնքի գլխավոր հատակագծի, բնակավայրի գոտիավորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը.
իզ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ապահովում է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման գործընթացը:
իէ) հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում ապահովում է կառուցապատման նախագծի ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացը.
իը) ապահովում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցնումը.
իթ) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ինքնակամ կառուցված օբյեկտների օրինականացման գործընթացը.
լ) ապահովում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքները, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը, իրավական կարգավորումը.
լա) ապահովում է մարզային ենթակայության ուսումնական, մշակութային և սպորտային, սոցիալական ապահովության և այլ հաստատությունների օբյեկտների կառուցման, վերանորոգման, շահագործման և պահպանման աշխատանքները.
լբ) ապահովում է մարզային ենթակայության ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքի համակարգումը.
լգ) ապահովում է աղբի ու թափոնների վերամշակման համակարգումը.
լդ) ապահովում մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման և հերթացուցակների ներկայացման վերահսկողությունը.
լե) ապահովում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացը.
լզ) ապահովում է մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի կազմման աշխատանքները:
լէ) ապահովում է լիազորված մարմնի եզրակացության հիման վրա տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվության գործընթացը.
լը) ապահովում է ԲԳՎ ծրագրի միջոցով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը.
լթ) ապահովում է գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ծրագրի իրականացումը,
խ) ապահովում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածք-ներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը.
խա) ապահովում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպու-թյունների գործունեությունը.
խբ) ապահովում է մարզային նշանակության ճանապարհների, թունելների, կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, ինչպես նաև հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպումը,
խգ) իր իրավասության սահմաններում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը
խդ) ապահովում է պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպումը.
խե) ապահովում է պետական ճանապարհային մարմնի կողմից մշակվող ավտոմոբիլային ցանցի զարգացման, շինարարության նորոգման և պահպանման ծրագրերը.
խզ) ապահովում է ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցույթների անցկացումը և պայմանագրերի կնքումը.
խէ) ապահովում է միջմարզային երթուղիների ցանցի կազմակերպման հարցերով համագործակցությունը լիազոր մարմնի հետ. խը) ապահովում է ներամարզային հասարակական տրանսպորտի երթուղիների աշխատանքը, ներմարզային ուղևորափոխադրումների երթուղա-յին թերթիկների տրամադրումը, հաշվետվությունների ընդունումը և ամփոփումը:
խթ) ապահովում է մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կահավորանքի, շինարարության, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի նկատմամբ հսկողությունը,
ծ) ապահովում է մարզային ավտոճանապարհների պահպանության պահանջվող մակարդակների գնահատման աշխատանքները.
ծա) ապահովում է մարզի ավտոճանապարհներին տիրող իրավիճակի, ավտոտրանսպորտի անցանելիության մասին տեղեկությունների հավաքագրումը.
ծբ) ապահովում է մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիաների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ.
ծգ) ապահովում է պարբերական հսկողություն մարզային ավտոճա-նապարհների պահպանության և շահագործման աշխատանքների նկատմամբ.
ծդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ծե) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ծզ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ծէ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ծը) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ծթ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
կ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
կա) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
կբ) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
կգ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
կդ) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
կե) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
կզ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վարչության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53