Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ` Արտակ Հրանտի Օհանյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-34-99   էլ. փոստ

 ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժնի խնդիրն է` հողաշինության և հողօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը:
 Բաժնի գործառույթներն են`
1) Մարզպետի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերի օտարման և օգտագործման տրամադրման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.
2) մարզի հողերի օգտագործման սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը.
3) մարզի հողային հաշվեկշռի կազմումը.
4) մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման, հողերի պահպանության, նոր հողերի յուրացման, հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ապօրինի հողօգտա-գործման կանխման, կասեցման և վերացման աշխատանքների իրագործումը.
5) հողաշինության և հողօգտագործման բնագավառում մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ նպատակով անհրաժեշտ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը, դրանց արդյունքների ամփոփումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
6) մարզի սահմանանիշների և գեոդեզիական կետերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
7) հողօգտագործման արդյունավետությանն ուղղված նպատակային ծրագրե-րի, հողերի միավորման, բաժանման և կոնսոլիդացիայի նախագծերի, ինչպես նաև ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների ապահովումը.
8) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի մասնավորեցման և հետագա օգտագործման ուղղությունների, հողերի պահպանության, միավորման և վերաբախշման նպատակային ծրագրերի մշակման աշխատանքներին օժանդակելը.
9) խախտված հողերի ռեկուլտիվացիայի, հողաշերտերը ջրային և հողմային հողատարումից, փլուզումներից և սողանքներից, ջրածածկումից, ճահճացումից, չորացումից, աղակալումից, արտադրական թափոնների, ռադիոակտիվ և քիմիական ախտահարումից պաշտպանելու, գյուղատնտեսական հողերը բարելավելու, նոր հողեր յուրացնելու, հողը պահպանելու և դրա բերրիությունը բարձրացնելու նպատակային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցելը և օժանդակելը.
10) հողաշինության գծով քարտեզագրական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական և այլ հետազոտական աշխատանքների իրականացմանն օժանդակելը.
11) մարզի տարածքում չօգտագործվող, անարդյունավետ օգտագործվող կամ իրենց նպատակային նշանակությանն անհամապատասխան օգտագործվող հողերի գույքագրման և հաշվառման աշխատանքների իրագործումը.
12) հողային օրենսդրության պահանջները խախտողներին օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար մարզպետին և այլ իրավասու մարմիններին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
13) Մարզպետի որոշումներով, կար•ադրություններով և Աշխատակազմի ղեկավարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթներ:

Կանոնադրությունը  եւ որոշումը                                           Վերադարձ
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 11:23:23