Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լոռի ֆուտբոլային ակումբի» աղջիկների թիմը պատվավոր առաջին տեղն է գրավել 04.08.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող ՀՀ Լոռու մարզի ֆուտբոլի մինչև 15 տարեկան աղջիկների առաջնության մարզային փուլում «Լոռի ֆուտբոլային ակումբի» աղջիկների թիմը պատվավոր առաջին տեղն է գրավել։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է թիմի անդամներին, նրանց մարզչին ու մարզի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին։ Մարզի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին ու մարզիչներին հաղթանակի կապակցությամբ, մաղթել առողջություն ու միասնականություն, նորանոր հաղթանակներ՝ պարգևատրելով շնորհավորագրով.
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մազային հանձնաժողովի նիստը՝ Ստեփանավանում 03.08.2023
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստն այս անգամ անցկացվեց արտագնա՝ Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի անկախ կյանքի կենտրոնում: Նիստը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Ողջունելով ներկաներին իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից՝ Գ. Ասրյանը կարևորեց հանձնաժողվի նիստը հատկապես «Լիարժեք կյանքի» անկախ կյանքի կենտրոնում անցկացնելը, քանի որ այս տարի կազմակերպությունը նշում է հիմնադրման 25-ամյակը: Այդ կապակցությամբ ու նաև ոլորտում ունեցած մեծագույն ներդրման համար Լոռու մարզպետի պատվոգրով և նվերով պարգևատրեց կազմակերպության նախագահ, ՀՀ վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, ՀԿ հիմնադիր-նախագահ Սուրեն Մաղաքյանին:
Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 02.08.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն: Ա. Խաչատրյանին դիմել է թվով ինը քաղաքացի՝ մարզի տարբեր բնակավայրերից, բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, զբաղվածության ապահովման հարցերով: Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու, ուղղորդելու նպատակով: Ե
Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին վաստակաշատ երկաթուղայինները 02.08.2023
Յուրաքանչյուր տարի օգոստոս ամսվա առաջին շաբաթ օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է՝ որպես Երկաթուղայինների մասնագիտական օր, և Լոռու մարզպետի աշխատակազմը՝ մարզի ղեկավարի գլխավորությամբ, ավանդույթի համաձայն, իր երախտիքի ու գնահատանիք խոսքն է հղում երկաթուղայինի պատվաբեր կոչումը կրող աշխատակիցներին: Այս տարին ևս բացառություն չէր: Մասնագիտական օրվան ընդառաջ՝ այսօր, Լոռու մարզպետ Արամ Խարչատրյանը հյուրընկալել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Վանաձոր» գծակայարանային միավորման մի խումբ աշխատակիցների: Մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց մասնագիտական օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություն, լավատեսություն և մասնագիտական նոր նվաճումներ:
Աշխատանքային խորհրդակցություն 01.08.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Ներկայացվեցին մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, առաջիկա ծրագրերը։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության և հողաշինության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության, արտաքին կապերի, երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարված աշխատանքներին, ինչպես նաև ընթացիկ փաստաթղթաշրջանառության, անձնակազմի կառավարման, իրավաբանական և մի շարք այլ հարցերի:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացված քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանացած, «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի» 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանին, դպրոցի «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մետաքսյա Հակոբյանին և տնօրեն Արմեն Ծատուրյանին։ Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշեց, որ իր համար առանձնակի հպարտություն է, երբ միջազգային նման հեղինակավոր օլիմպիադայում վանաձորցի դպրոցականը այսպիսի լուրջ արդյունք է գրանցում.