Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռեցի մարզիկների հաջողությունները շարունակվում են
18.11.2024
Երևանում անցկացվեց «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով նախատեսված սեղանի թենիսի առաջնությունը՝ ՀՀ բոլոր մարզերի և Երևանի հավաքական թիմերի մասնակցությամբ:
Մասնակից թիմերի կազմում մրցում էին 7-9-րդ դասարանցի 2 աղջիկ և 2 տղա: Թիմին առաջնորդում էր Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետի պաշտոնակատար Էրիկ Կոստանյանը:
Հաղթելով բոլոր մրցակիցներին՝ լոռեցիները երրորդ տարին անընդմեջ դարձան «Սպարտակիադա» մարզական միջոցառման հաղթող:



