Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է  «Ուշացած Վարդավառ» ճամբարը

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Ուշացած Վարդավառ» ճամբարը 22.08.2023

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Ալիք» նախաձեռնության «Ուշացած Վարդավառ» ճամբարը մեկնարկել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Ճամբարի բացման արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, ՁԻՀ-ի «Ալիք» երիտասարդական նախաձեռնություն ծրագրի ղեկավար Մարիամ Դավթյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր, ճամբարականներ։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր կողմից ներկաներին ողջույնել է մարզպետի խորհրդականը։ Նա շնորհակալություն է հայտնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին ՏՏ ոլորտում երիտասարդներին բարձր մակարդակի կրթությամբ ապահովելու համար, նշել, որ ՁԻՀ֊ի դասընթացներն ավարտած բազում երիտասարդներ իրենց տեղն են գտնում ինչպես հայաստանյան, այնպես էլ արերկրյա աշխատաշուկաներում։

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ Դեբետում

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ Դեբետում 22.08.2023

Օգոստոսի 20-ին Դեբետ բնակավայրում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լոռու մարզպետարանի, Փամբակի համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպել է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն։ Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, կինոգործիչներ, արվեստասեր հյուրեր հանրապետության տարբեր համայնքներից և արտերկրից։ Միջոցառումը մեկնարկել է Դեբետի պարի խմբակների սաների կատարումներով, ներկաներին ուղղված ողջույնի խոսքերով։

Ամփոփվել են «Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծում» ծրագրի մրցույթների արդյունքները

Ամփոփվել են «Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծում» ծրագրի մրցույթների արդյունքները 21.08.2023

Լոռու մարզի Ահնիձոր, Մարց, Լորուտ, Եղեգնուտ, Դեբետ, Դսեղ և Մարգահովիտ բնակավայրերում շուրջ մեկ տարի է՝ իրականացվում է «Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծում» ծրագիրը, որի նպատակը կենսաբազմազանության ու լանդշաֆտների պահպանումն է, բնական ռեսուրսների կայուն օգտագործումն ու տեղի բնակիչների շրջանում բնության պահպանման գիտակցության բարձրացումը։ Ծրագրի շրջանակներում հայտարարված երեք մրցույթների ամփոփման միջոցառմանը ներկա են գտնվել Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Արտակ Դեմիրչյանը, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը, ոլորտի մասնագետներ, մրցույթի մասնակիցներ։

«Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց աջակցության և ինկուբացիոն ծրագիրն» ընդունում է հայտեր

«Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց աջակցության և ինկուբացիոն ծրագիրն» ընդունում է հայտեր 21.08.2023

«Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպությունը շարունակում է ընդունել հայտեր՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության ծրագրում ներառելու համար։ Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր Ուկրաինայում բնակվել են նվազագույնը երեք ամիս և տեղահանվել են Հայաստան պատերազմի պատճառով։ Վերաինտեգրման այս ծրագիրը պարունակում է աջակցության երեք բաղադրիչ․

Սպիտակի ԲԿ-ն առաջիկայում կհամալրվի բժշկական կարևորագույն սարքավորումներով

Սպիտակի ԲԿ-ն առաջիկայում կհամալրվի բժշկական կարևորագույն սարքավորումներով 18.08.2023

Սպիտակի բժշկական կենտրոնում Ճապոնիայի դեսպանատան Մարդկային անվտանգության ծրագրերի դրամաշնորհային աջակցության շրջանակում կնքվեց սարքավորումների ձեռքբերման պայմանագիր, ըստ որի՝ Ճապոնիայի դեսպանատան կողմից Սպիտակի ԲԿ-ին առաջիկայում կտրամադրվեն բժշկական կարևորագույն սարքավորումներ: Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Փառատոն՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ

Փառատոն՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ 15.08.2023

Վանաձորի Հայքի հրապարակում Երիտասարդներների միջազգային օրվա կապակցությամբ «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ-ն կազմակերպել էր ամենաերիտասարդական փառատոնը։ Փառատոնը մեկնարկել էր «Գույների խաղ» միջոցառմամբ և շարունակվել տոնական համերգով՝ վանաձորյան ամենասիրված «Լավ էլի» ռոք խմբի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի գլխավոր ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանը, հասարակական կազմակերպության անդամներ, համայնքի ակտիվ երիտասարդներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-14 10:48:07