Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պահանջվեց շտկել բացթողումները 13.10.2011
Հոկտեմբերի 12-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի նախագահությամբ Լոռու մարզպետարանում կայացավ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հանձնաժողովի արտագնա նիստը՝ Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջանների Լոռնապատ, Գուգարք, Դարպաս, Վահագնի, Եղեգնուտ, Գարգառ, Գյուլագարակ Վարդաբլուր, Լեջան և Ուռուտ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
2011թ. հոկտեմբերի 7-ին ժամը 12–ին Վանաձորի Գեղագիտական դաստիարակության կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների մարզային ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարելիցին:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը տոնեց իր 80-ամյա հոբելյանը 10.10.2011
Վանաձորի աբելյանական բեմի ապագան ուղենշող փառավոր ուղերձ էր դրամատիկական թատրոնի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին։

,,Բերքի տոն-2011,, 09.10.2011
Լոռու մարզային ,,Բերքի տոն-2011,, ամենամյա տոնակատարությունը Գյուլագարակ համայնքի ,,ՙՀեքիաթ՚,, հանգստի գոտում հոկտեմբերի 8-ին կրկին համախմբել էր մարզի գրեթե բոլոր համայնքներին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։

Տարվա լավագույն ուսուցիչն ու տնօրենը Լոռու մարզի մանկավարժներն են 07.10.2011
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված ամենամյա հանրապետական մրցույթի ամփոփման հանդիսությանը, Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական օրվա կապակցությամբ:

«Բերքի տոն-2011» 06.10.2011
Լոռու մարզի «Բերքի տոն-2011» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին ժամը 12.00-18.00 Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում: