Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ժամանակը կարճ է, անելիքները՝ շատ

03.12.2012

Դեկտեմբերի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նշանակման կապակցությամբ նա շնորհավորեց Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանին և հույս հայտնեց, որ 6 տարիների աշխատանքային փորձը Լոռու մարզպետարանում և երիտասարդական ավյունը կնպաստեն գործառույթների լիարժեք իրականացմանը:
Ապա ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նոյեմբերի 30-ի դրությամբ հավաքագրվել է 123 մլն դրամ սեփական եկամուտ, որը կազմում է նախորդ տարվա նոյեմբեր ամսվա 83,1 տոկոսը, գույքահարկ` 47 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 85 տոկոսը, և հողի հարկ` 29 մլն` նախորդ տարվա 74 տոկոսը: Վարչության պետը հույս հայտնեց, որ իրավիճակը հնարավոր կլինի շտկել առաջիկա 15-20 օրերի ընթացքում: Մարզպետը փոխմարզպետերին, ՏԻՄ և ֆինանսական ու սոցիալ տնտեսական վարչություններին հանձնարարեց մինչև դեկտեմբերի 20-ն ակտիվորեն վերահսկել եկամուտների հավաքագրման գործընթացը:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց պետբյուջեից ֆինանսավորվող երրորդ և չորրորդ հրատապ ծրագրերի ընթացքը: Ըստ նրա երրորդ հրատապ ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքները հիմնականում կավարտվեն մինչև դեկտեմբերի 10-ը: Չորրորդ հրատապ ծրագրով շինաշխատանքներ են ընթանում մի շարք օբյեկտներում:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը հակիրճ զեկուցեց դիզվառելիքի և առաջին վերարտադրության սերմացուի բաշխման, գումարների հավաքագրման իրավիճակի մասին:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց աղետի հետևանքով բնակարան կորցրած` մեկ սենյականոց բնակարանների պահանջարկ ունեցող ընտանիքների հրամանագրման գործընթացը: Նրա տեղեկացմամբ` մինչ օրս ընդհանուր առմամբ հրամանագրված է 169 ընտանիք: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել դեկտեմբերի 10-ը: ՀՀ Կառավարության որոշմամբ մեկ սենյականոցի պահանջարկ ունեցող ընտանիքներից յուրաքանչյուրին կտրվի 3 մլն դրամ:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ նաև ՏԻՄ ընտրությունների արդյունքում 18 համայնքներում ընտրված նոր ղեկավարների և նախկին գյուղապետերի միջև գույքի հանձնման-ընդունման գործընթացին` նշելով, որ մի շարք համայնքներում խնդիրներ են առաջանում: Նա հանձնարարեց ՏԻՄ վարչությանը պարբերաբար հետևել այդ գործընթացին և հետևողական լինել, որ բարդություններ չառաջանան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:39:28