Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակի պատվավոր քաղաքացի Նիկոլայ Ռիժկովի այցը Սպիտակ

01.12.2012

Նոյեմբերի 30-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը և նրա գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ, որտեղ նրանց դիմավորեց քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Նրանք ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
ՀՀ ազգային հերոս, Սպիտակի պատվավոր քաղաքացի Ն. Ռիժկովն իր իսկ կիսանդրու մոտ ողջունեց իրեն դիմավորելու եկած հարյուրավոր սպիտակցիներին, զրուցեց նրանց հետ:
Այնուհետև Գ. Սահակյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Սպիտակի քաղաքապետարան: Ծավալված զրույցի ընթացքում 2 կողմերը վերհիշեցին 24 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքը: Հանդիպման ավարտին, ի նշան երկու երկրների դարավոր բարեկամության, Ն. Ռիժկովը և Գ. Սահակյանը հուշանվերներ փոխանակեցին: Քաղաքապետարանից հյուրերը այցելեցին Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցի, որտեղ, ի հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերի, մոմեր վառեցին, ինչից հետո հրաժեշտ տվեցին միմյանց և պատվիրակությունը մեկնեց Գյումրի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53